Գերմանիան հրաժարվել է զենք արտահանել Թուրքիա
Աշխարհ
Գերմանիան վերջին հինգ ամսվա ընթացքում 11 անգամ մերժել է Թուրքիա զենք արտահանելու թուրքական կողմի պահանջը: Ինչպես հաղորդում է գերմանական Süddeutschen Zeitung պարբերականը, այս մասին հայտնել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը' պատասխանելով Ձախերի կուսակցության պատգամավոր Յան վան Ակենի հարցմանը:
Süddeutschen Zeitung պարբերականը գրում է, որ գերմանական կողմը զենք չի տրամադրել թուրքական կողմին' մտավախություն ունենալով, որ դրանք որպես ճնշման միջոց կօգտագործվեն Թուրքիայի ներսում: Պաշտոնական Բեռլինի վերջնական որոշման վրա մեծ ազդեցություն են ունեցել նաև Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի մասին տվյալները:
Ձախերի կուսակցության պատգամավոր Յան վան Ակենը Թուրքիային զենք չտալը որակել է որպես կարևոր քայլ: Նա նշել է, որ որպես հետագա քայլ պետք է դիտարկվի Թուրքիային առհասարակ զենքի վաճառքի դադարեցումը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ