Լոնդոնի ահաբեկիչը Մեծ Բրիտանիայի ծնունդ էր. Մեյ
Աշխարհ
Լոնդոնում հարձակում կատարած տղամարդը ծնվել էր Մեծ Բրիտանիայի տարածքում եւ ժամանակին գրավել էր ՄԻ-5 բրիտանական հակահետախուզության ուշադրությունը: Այդ մասին մարտի 23-ին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:
«Այդ մարդը ծնվել է Մեծ Բրիտանիայում: Մի քանի տարի առաջ նրա նկատմամբ ՄԻ-5-ում հետաքննություն են անցկացրել ծայրահեղականության հետ կապված գործի շրջանակներում»,-ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Մեյը պարզաբանել է, որ արդյունքում այդ հետաքննությունը փակվել է, եւ վերջին ժամանակներս նա կասկածներ չէր առաջացնում հատուկ ծառայությունների մոտ:
Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ տեղի ունեցածի հետաքննությունը դեռ չի ավարտվել, ուստի ինքը չի կարող հայտնել այն ամբողջ տեղեկատվությունը, որը ահաբեկչի մասին հավաքել են քննիչները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում