Գերմանացիներին կոչ են արել հանձնել դատարկ շշերը
Աշխարհ
Գերմանիայի գարեջուր արտադրողները բողոքում են շշերի պակասից։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։
Շոգ եղանակը Եվրոպայում բերել է գարեջրի պահանջարկի աճի։ Veltins գործարանում նշել են, որ վաճառքի ծավալները ռեկորդային ցուցանիշների են հասել։
Սակայն հենց դա էլ բերել է շշերի և արկղերի դեֆիցիտի։ Դատարկ շշերը վերադարձնելու խնդրանքով դիմել է Moritz Fiege գարեջրագործարանը։ Եվս երկու ընկերություն՝ Veltins և Konig-Pilsener, հայտարարել են, որ լրացուցիչ արկղեր են պատվիրել։
Ինչպես նշում է Deutsche Welle-ն, Գերմանիայում օդի ջերմաստիճանը արդեն մի քանի շաբաթ չի իջնում +30-ից և այպես կմնա մինչև օգոստոսի սկիզբը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)