Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել
Աշխարհ
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եռօրյա սուգ է հայտարարել անտառային հրդեհների հետևանքով զոհերի հիշատակին: Այդ մասին հայտնում է «Reuters»-ը:
«Երկրում աներևակայելի ողբերգություն է տեղի ունեցել»,- նշել է Ցիպրասը:
Հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ: Կենտրոնական Հունաստանի հարավ-արևելյան մի քանի շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել:
Հրդեհները մարելու հարցում Աթենքն օգնություն է խնդրել Եվրամիությունից, քանի որ դրանք անվերահսկելի բնույթ են ստացել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին:
ՀՀ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ Հունաստանում բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն