Պակիստանում առնվազն 28 մարդ է զոհվել պայթյունից. The Express Tribune
Համաշխարհային Մամուլ
Պակիստանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել Է 28-ի, 40 մարդ վիրավորվել է: Հուլիսի 25-ին այս մասին հաղորդել է The Express Tribune թերթը:
Պայթյունը որոտացել Է Քվետայում՝ Բելուջստանի մայրաքաղաքում, Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրությունների օրը: Ոստիկանությունը հաղորդում Է, որ պատահարի շրջանը շրջապատված Է հետաքննություն անցկացնելու համար:
Հուլիսի 25-ին Պակիստանում անցկացվում են խորհրդարանի ստորին պալատի եւ նահանգային ասամբլեաների ընտրություններ: Նախընտրական արշավը մռայլեցրել են բազմաթիվ ահաբեկչական գործողություններն ու հարձակումները քաղաքական գործիչների վրա: Այսպես, հուլիսի 13-ին Մասթունգի օկրուգում ընտրողների հետ հանիպմանը կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 130 մարդ, ներարյալ Բելուջստանի ասամբլեայի պատգամավորության թեկնածու Նավաբզադա Սիրաջա Ռաիզանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)