Սիրիայի հարավում առնվազն 32 մարդ է զոհվել մի շարք ահաբեկչությունների հետեւանքով. AFP
Արտակարգ Պատահար
Սիրիայի հարավի Էս Սուվեյդայի նահանգում հուլիսի 25-ին առնվազն 32 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով: Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ահաբեկչական գործողությունները կազմակերպել է «Իսլամական պետություն» խմբավորումը՝ երկրի կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում:
Ավելի վաղ SANA լրատվական գործակալությունը հայտնել է, որ հուլիսի 25-ին հուժկու պայթյուն է որոտացել Սիրիայի հարավ - արեւմուտքի Էս Սուվեյդա քաղաքում: Գործակալության տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է շուկայի շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)