100 զոհ և 176 վիրավոր. Սիրիայում ահաբեկչության հետևանաքները
Աշխարհ
Սիրիայի հարավում Էս Սուվեյդի շրջանի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 100–ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին
«Էս Սուվեյդում ու դրա մերձակա քաղաքում պայթյունի ու հարձակման զոհերի քանակը հասել է 100–ի, տուժածների թիվը` 176–ի», – պարզաբանել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Էս Սուվեյդ քաղաքի Սուլ Էլ Խորդա բանջարեղենի շուկայում պայթյուն է որոտացել։ Պայթուցիկ սարքը աշխատեցրել են ահաբեկիչ մահապարտները։ Սիրիական զինվորականներին հաջողվել է կանխել «Իսլամական պետություն» (արգելված է ՌԴ–ում և մի շարք այլ երկրներում – խմբ.) խմբավորման ևս երկու հարձակում` վերացնելով գրոհայիններին մինչ պայթուցիկ սարքը աշխատեցնելը։
Ահաբեկչական խմբավորման ջոկատները հարձակվել են նաև մի քանի գյուղի վրա նույն շրջանի արևելքում, սակայն բանակն ու տեղացիները հետ են մղել նրանց։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)