Վենեսուելայում նախագահի դեմ մահափորձից հետո լրագրողների ձերբակալումներ են սկսվել
ԱշխարհՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձից հետո երկրում լրագրողների ձերբակալություններ են սկսվել: Այս մասին Twitter-ում հայտնել է Մամուլի աշխատողների ազգային միությունը:
Ճշտվում է, որ այս պահին ձերբակալված են մամուլի 11 աշխատողներ, որոնց թվում են ինչպես ազգային, այնպես էլ արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ոմանց ծեծել են կամ կողոպտել: Ավելի վաղ ներքին գործերի, արդարադատության եւ հաշտության հարցերի նախարար Նեստոր Ռեւերոլը զեկուցել է, որ մահափորձի գործով ձերբակալված է վեց կասկածյալ, կազմակերպիչներն ու կատարողները ճանաչվել են: Մահափորձի պատասխանատվությունն ստանձնել է «Ֆլանելավոր զինվորներ» խմբավորումը: Մադուրոյի դեմ մահափորձը կատարվել է օգոստոսի 5-ին Կարակասում նախագահի հրապարակային ելույթի ժամանակ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)