Մադուրոն ընդդիմության առաջնորդին է մեղադրում իր դեմ կատարված մահափորձի մեջ
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Խուլիո Բորխեսին, մեղադրել է օգոստոսի 4-ին իր դեմ չհաջողված մահափորձին մասնակից լինելու մեջ:
«Որոշ ցուցմունքներ մատնացույց են անում Խուլիո Բորխեսին, որն ապրում է Կոլումբիայում: Նա բավականաչափ վախկոտ է նման հարձակումների մասնակցելու համար»,- հայտարարել է Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում:
Վենեսուելայի նախագահի խոսքով՝ մահափորձին մասնակցել է ընդամենը 11 մարդ, որոնց կազմակերպիչներն առաջարկել են 50 միլիոն դոլար: Մադուրոն հայտարարել է, որ կպահանջի Վենեսուելային հանձնել մահափորձի բոլոր մասնակիցներին, որոնք ապրում են արտասահմանում, դրա համար օգտագործելով արտահանձնման համաձայնագրերը:
Նա դրանց թվին է դասել նաեւ Օսման Ալեքսիս Դելգադո Տաբոսկեին, որն ապրում է Միացյալ Նահանգների Ֆլորիդայում: «Անհրաժեշտ է հասնել այն բանին, որ ԱՄՆ-ի կառավարությունը նրան հանձնի մեզ»,- ասել է նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)