Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասին Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի Վրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախման Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք ՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրել 

Պետք է նորից սկսվի բաց խոսակցություն, կրկին՝ անձամբ ժողովրդի հետ. Զարուհի Հովհաննիսյան (տեսանյութ)

Հարցազրույցներ

Lurer.com-ի զրուցակիցն է ՀԱԿ ակտիվիստ, բանաստեղծուհի Զարուհի Հովհաննիսյանը։

- Զարուհի, այսօր Հայ ազգային կոնգրեսի ծննդյան տարեդարձն է: Ամփոփեք, խնդրեմ, ՀԱԿ-ի չորս տարիների գործունեությունը։ 

Ընդհանրապես, ինձ համար Հայ ազգային կոնգրեսը մի նախագիծ է, որը ազատագրական ճանապարհի մեկ օղակներից մեկն է, քանի որ մենք ազատագրական պայքարը սկսել ենք դեռևս 1988 թվականից և դա ուներ երկու ուղղություն: Առաջինը ժողովրդավարության ճանապարհն էր, այսինքն՝ կրկին ազատագրում բռնապետությունից, որը սովետական միությունն էր իր ամբողջ նոմենկլատուրային բանդիտական համակարգով, իսկ երկրորդը, որը խառնվեց դրան՝ ազատագրական պայքարը արդեն հայ ժողովրդի արցախյան պատերազմում:

Այդ երկու ճանապարհները մի փոքր տարանջատվեցին զուտ պատերազմական պայմանների և Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրման պատճառով, և Ղարաբաղ կոմիտեն դարձավ որպես ավելի շատ հայ ժողովրդի ազգայնական պայքարի ինչ-որ խորհրդանիշ, չնայած ուներ շատ կարևոր մի ուղղություն ևս՝ ժողովարդավարության ճանապարհը, որը շարժումը պետք է բերեր: Ընդհատվեց, փաստորեն, և ընդհատվեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով, քանի որ նույն այդ ազատագրական ճանապարհին կանգնած ազատամարտիկներն այդքան հնարավորություն չունեցան մտածելու և հասկանալու, որ պետք է ազատագրել սեփական ժողովրդին, այլ ոչ՝ դարձնել իրենց ճորտը։ Ամբողջ այդ ռազմական վերնախավը դարձավ քրեական օլիգարխիա և ոչպատերազմական պայմաններում սկսեց ճորտացնել սեփական ժողովրդին և հեռացրեց նախագահին իշխանությունից:

Ինձ համար 2008 թվականը ազատագրական պայքարի և իրոք ժողովրդավարացման ճանապարհի երկրորդ ալիքն էր: Ու 2008թ-ից հետո, երբ կրկին հնարավոր չեղավ այդ քրեական օլիգարխիայի ճանապարհը փակել և ամբողջովին կարողանալ ազատագրել սեփական ժողովրդին հանցավոր իշխանության ճիրաններից, ստեղծվեց Հայ ազգային կոնգրեսը, որը բավականին մեծ նախագիծ էր և անցնելու շատ կարևոր ճանապարհ ուներ։ Դա քաղաքացիական հասարակության ստեղծումն էր, ինչ, այնուամենայնիվ, տեղ-տեղ կարողացավ սերմեր ցանել, և ժողովրդի ազատագրումը բռնապետության ճիրաններից: Ես կարծում եմ, որ այդ նախագիծն ինչ-որ տեղ իր նպատակին հասել է՝ ստեղծելով քաղաքացիական ակտիվ և արթնացող իրավագիտակցությամբ մի հասարակություն:

- Որո՞նք են այս չորս տարիների ընթացքում Հայ ազգային կոնգրեսի վերելքներն ու վայրէջքները։

Հայ ազգային կոնգրեսին, որպես կառույց, ամեն դեպքում չհաջողվեց ժողովրդի հետ լինել ավելի բաց: Այսինքն, 2008-ին ինչ-որ վիճակ ստեղծվեց, երբ հրապարակ իջավ Լևոն Տեր-Պետրոսյանը և խոսեց. նա խոսում էր սեփական ժողովրդի հետ, ասում էր՝ ես եմ, դուք եք, եկեք միասին ինչ-որ բան փոխենք:

Հետո սկսվեց մեկ այլ գործընթաց, երբ խոսում էին բոլորի հետ՝ սկսած նախկին նախագահ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, արտասահմանյան կառույցներից՝ Ռուսաստանից, Չինաստանից, բայց սեփական ժողովրդի հետ կոնտակտը կորավ: Այդ էներգետիկ կոնտակտը, որը ժողովուրդն ամեն անգամ գալիս էր ստանալու Կոնգրեսից և անձամբ Տեր-Պետրոսյանից, կորավ և դրա մեջ իհարկե կար Կոնգրեսի փակ կառույց լինելու հանգամանքը։ Վերջինս չկարողացավ բացել իրեն այնքան, որ համարվի հենց այդ ժողովրդի մասը, ժողովրդի, որը կանգնած էր:

Ինչո՞ւ պետք է այդպես լիներ, չէ՞ որ Հայ ազգային կոնգրեսը ստեղծվել է որպես բաց կառույց: Այն հավասարների ինչ-որ հարթակ պետք է լիներ, որում բացատրվեր ցանկացած քայլ: Եվ ես կարծում եմ, որ հենց ցանկացած քայլը չբացատրելը և ժողովրդին հավուր պատշաճի չմատուցելն ունեցավ իր բացասական արդյունքները:

Դրականը շատ մեծ է՝ հասարակության ազատագրում, որը ստեղծեց բավականին մեծ քաղաքացիական զանգված, որը կարողանում է արդեն իրավական հարցադրումներ դնել և պայքարել իր իրավունքների համար և ստեղծել որոշակի մթնոլորտ փոփոխության համար:

- Ձեր կողմից նշված բացասական կողմի համար ի՞նչ լուծում եք տեսնում։

Պետք է նորից սկսվի բաց խոսակցություն, կրկին՝ անձամբ ժողովրդի հետ: Մնացածը՝ մյուս կողմում:

Ժողովրդին կանգնեցնել և մեսիջներ հղել տարբեր կառույցներին, արդյունավետ չէ հենց ժողովրդի համար: Հանրությունն իրեն օտարված է զգում այդ գործընթացից, ամեն մարդ պետք է զգա իրեն համամասնակից, չպետք է հույս կապի, թե Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ հարցը կլուծի, ես էլ կօգտվեմ դրանից։ Ո՛չ, պետք է ասի՝ դու համամասնակից ես, հենց հիմա դու պետք է այսինչ քայլն անես, դու պետք է գաս այս կողմ, ոչ թե լինես այն կողմում:

Մոլորված, շփոթված վիճակ չպետք է լինի, ինքը պետք է կարողանա արդեն որոշումներ կայացնել, իսկ Կոնգրեսը պետք է սովորացնի մարդկանց որոշումներ կայացնել, համամասնակից դարձնել մարդկանց այդ ամբողջ գործընթացին, այլ ոչ թե ասի՝ ես կանեմ, դուք վստահեք: Վստահությունը շատ կարևոր բան է, բայց հենց վստահության մի փոքր շեղում է լինում, ամբողջ հանրությանը դու կորցնում ես, որովհետև այս ամենը շահի վրա չէ կառուցված, կառուցված է միայն փոխվստահության վրա:

Իսկ այն, որ հեռանում են կոնգրեսից կամ մոտենում են կոնգրեսին, անձնական շահի խնդիր են հետապնդում: Գալիս է հաղթանակ՝ օգտվում ենք իշխանությունից, չի գալիս հաղթանակ՝ փախչում ենք կոնգրեսից: Դա, ըստ իս, մի քիչ անլուրջ մոտեցում է, ինչի պատճառը կրկին բաց խոսակցության պակասն է: Ես ուզում եմ բաց խոսակցություն հանրային դաշտում, շատ հանգիստ և շատ նորմալ մարդկանց հետ, հավասարը հավասարի հետ, որովհետև մեր երկիրը ժողովրդավարական երկիր է, այստեղ չկան խաներ, իշխաններ, որ դասակարգենք՝ ով է ավելի մոտ իշխանին, ով է ավելի հեռու թագավորից:

Ցավոք ստրի, հասարակության 90 տոկոսը շահի հետևից է գնում, եթե մենք գոնե կարողանանք 10 տոկոսին համարենք հասարակության նվիրյալներ, որոնք փոփոխություն են ուզում հենց հանրային դաշտում, ուզում են՝ փոխվի կյանքը, որպեսզի ամեն քաղաքացի իրեն զգա մասն այս երկրի, ամեն քաղաքացի իրացված զգա իրեն, մենք կունենանք իսկապես փոփոխություն: Դեռ 10 տոկոսին էլ երևի դեռ չենք հասել: Մեկը կապվածություն է զգում, մյուսը՝ զուտ անձնական սեր, հարգանք դեպի Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց այդպես չպետք է լինի Կոնգրեսը, ճիշտ է՝ այն ստեղծել է Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց դա հավասարների ինչ-որ դաշինք է, որը պետք է ունենա իր ազդեցությունը հանրային պատկերացումների փոփոխման վրա:

Հին պատկերացումներով, հին մոդելներ կիրառելով դու չես կարող փոփոխության հասնել: Դու պետք է անպայման նոր մոդելներ կիրառես, քանի որ ի վերջո ավազակապետությունը գործելու է բոլոր տարբերակներով:

Կոնգրեսն ունի այդ կարևոր գործառույթը՝ փոփոխություն բերել հասարակության իրավագիտակցության մեջ: Ես կարծում եմ, որ Կոնգրեսը կշարունակի այդ ճանապարհով և չի մտնի այդ դավերի մեջ՝ ով եկավ, ով գնաց և ով ինչի գնաց: Իրենց խնդիրն է, թող հայտարարեն ինչու գնացին, և պետք չի վիրավորել նրանց, ովքեր գնացին: Եթե ունեցել են շահի ակնկալիք և գնացել են՝ նորմալ է, շատ լավ է, թող գնան, իրացնեն իրենց ուրիշ դաշտում, կարողանան իրացնել իրենց գաղափարները սեփական ճանապարհով:

Բոլորին է ձեռնտու երկրում փոփոխությունը՝ մասնագետներին, որոնք չեն կարողանում իրացվել կոռումպացված համակարգի պատճառով, մարդկանց, որոնք լքում են Հայաստանը։

- ՀԱԿ-ի կազմից մի քանիսը վերջերս դուրս եկան՝ «Հանրապետություն կուսակցությունը», Դավիթ Շահնազարյանը: Շատերը կարծիք էին հայտնում, որ ՀԱԿ-ը լուծարվում է: Մեկնաբանեք այս տեսակետը. ինչո՞ւ են լքում ՀԱԿ-ը:

Սկսվում է շահադիտական ինչ-որ ցանց հյուսվել: Ես ընդհանրապես չգիտեի, թե Արամ Սարգսյանն ինչու է իր կուսակցության հետ Հայ ազգային կոնգրեսում։ Մարդիկ կային, որ ես չգիտեի, թե ինչու են այնտեղ, որովհետև իրենք նոր ինչ-որ պատկերացում չէին բերում հասարակությանը, նոր ոչինչ չէին ասում: Իրենք նույն մասն էին այդ պատկերացումների, ուղղակի նրանք իշխանության շենքից ներս չէին, այլ՝ շենքից դուրս էին: Հիմա ես չգիտեմ՝ Կոնգրեսն ինչ է պատրաստվում անել, ինչպես է ուզում շարունակել իր ճանապարհը, ում վրա է ուզում հենվել: Կոնգրեսը նորից պետք է հստակեցնի իր պատկերացումներն ու իր շեշտադրումները դեպի առաջ:

- Դուք ինչպիսի՞նն եք տեսնում Կոնգրեսն ապագայում։

Ես ինձ Կոնգրեսի մաս էի պատկերացնում միշտ՝ որպես հանրային սեկտորի ներկայացուցիչ: Ես մասնակցել եմ ընտրություններին՝ որպես համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու և կրկին պաշտպանել եմ իմ պատկերացումները: Ես պաշտպանել եմ իմ պատկերացումները, որոնք ունեցել եմ Կոնգրեսի պատկերացումների տեսլականի հետ կապված, որովհետև ավազակապետությունը դու չես կարող ջարդել նույն մեթոդով, ինչով գործում է նա: Դու կարող ես ջարդել միայն այլ պատկերացումներով, նոր Սահմանադրական, մշակութային պատկերացումներով:

Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին որ գրեց «Պատերազմ, թե խաղաղություն»-ը, եկավ պատերազմի կուսակցությունը։ Դու միայն խաղաղությամբ կարող ես հաղթել, խաղաղությամբ դու կարող ես շատացնել քո էներգետիկան և հանրությանը բերես դեպի քեզ: Եթե հանրային կարծիքը լինի իսկապես կողմնորոշված դեպի խաղաղությունը և ոչ թե դեպի պատերազմը, դա կլինի իսկապես նոր լիցքերի, նոր տրամադրությունների, նոր փոփոխություների հոսք:

- Ինչո՞վ է այս տարվա ՀԱԿ-ի տարդերաձը տարբերվում նախորդ տարիներից։

Ամեն տարի բոլորը գոչում էին` «Հաղթելու ենք», այս տարի բոլորը մտահոգված են, թե ինչպես են հաղթելու, ինչպես ենք փոփոխելու և կրկին ասում եմ, որ պատերազմում է լինում հաղթանակ կամ պարտություն: Սա ինձ համար այնուամենայնիվ ոչ թե պատերազմ է, այլ՝ փոփոխություն, գիտակցված հանրային փոփոխություն, հանրային գիտակցության մեջ փոփոխություն, որը կբերի բոլոր հին մշակույթների, այդ հին պատկերացումների մերժմանը, որը իշխանության, իշխելու և բռնության մշակույթն է: Կրկին մշակույթի փոփոխության խնդիրն է, որը մինչև վերջ գիտակցված չէ: Գործիքներ են գործադրվում, որոնք հին, արդեն սպառված և արդեն այն դաշտում գտնվող գործիքներ են, որոնք չեն ազդելու այլևս, ուժը մեկընդմիշտ իշխանության դաշտում է, բանակով, ներքին գործերի համակարգով և բոլոր տիպի այդպիսի ուժային կառույցներով: Մեր կողմն իրավունքն է, մենք պետք է իրավական շեշտադրումներով առաջ գնանք: Ես, այո՛, քո մասը չեմ, իշխանություն, քո ավազակապետական ամբողջ կառույցի բանդիտական համակարգի մասը չեմ, բայց ես ՀՀ ազատ քաղաքացի եմ և լիիրավ ապրելու եմ այս երկրի օրենքներով, Սահմանդարական հեղափոխության ճանապարհով։ Պետք է առաջին հերթին մշակութաբանական հեղափոխություն լինի մարդկանց պատկերացումներում։ Այստեղ շահի խնդիրը դնում ես մի կողմ, այստեղ շահի խնդիր չկա, եթե դու հավասար ես ինձ ես այլևս քեզ չեմ կարող իշխել։ Իշխում է օրենքը և ինձ վրա, և քեզ վրա։

Կոնգրես ջան: Շատ լավ է, որ ծնվել ես և շարունակիր այդ ճանապարհով, անպայման առանց նայելու, թե ով քեզ դավաճանեց կամ չդավաճանեց: Իրականում դավաճաններ էլ չկան։ Եթե ճանապարհդ ճիշտ ես տանում, միայն միացողներ կլինեն:

Ազատուհի Արասխանյան


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի
Ամենադիտված