Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Արդյո՞ք Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք է

Հարցազրույցներ

«Գիտությունը մարդու ոգին հերոսացնող լավագույն միջոցն է»:

Ջորդանո Բրունո

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության էջից (http://www.facebook.com/science.and.finance) տեղեկացա, որ հայկական աստղագիտական ընկերությունը հանրության ուշադրությանն է ներկայացնում աստղագետ Ավետիք Գրիգորյանի հեղինակած «Դարերի խորքից դեպի Տիեզերք» հայերեն գիտահանրամատչելի գիրքը:

Ավետիք Գրիգորյանը (Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աստղաֆիզիկայի ամբիոնի շրջանավարտ, նախկինում Բյուրականի աստղադիտարանի տեսական աստղաֆիզիկայի բաժնի աշխատակից) 15 տարի առաջ ստեղծել և առ այսօր շարունակում է վարել աշակերտների արտադպրոցական խմբակ, որն այժմ պաշտոնապես կոչվում է ՀՀ ԿԳՆ տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիեզերագիտական խմբակ: Խմբակի հիմնական ուղղություններն են՝ օդագնացությունը, ավիացիան, աստղագիտությունը, տիեզերագնացությունը, ուսուցանվում են նաև ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա և տեխնիկա: Գլխավոր առանձնահատկությունը ընդգծված ստեղծագործական մոտեցումն է և՛ դասավանդման, և՛ ուսման մեջ:

Ակումբի շատ սաներ մեծ հաջողություններ են գրանցել բնագիտական առարկաների յուրացման մեջ (բազում դիպլոմներ ստացել միջազգային առարկայական օլիմպիադաներից ու մրցույթներից, զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ), դարձել բաձրակարգ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ծրագրավորողներ և ինժեներներ: Նրանցից շատերը շարունակում են զբաղվել գիտությամբ Հայաստանում, ոմանք՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Հարավային Կորեայում և Ռուսաստանում: Ավետիք Գրիգորյանի սաները նաև իրենց ներդրումն են ունենում Հայաստանի կրթական համակարգում՝ դասավանդելով տարբեր կրթօջախներում:

- Պարո՛ն Գրիգորյան, մի քանի խոսք՝ Ձեր հեղինակած գրքի մասին:

- «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիրքը երկար տարիների աշխատանքի արդյունք է: Ես այս գիրքն ավարտել եմ հինգ տարի առաջ, բայց չեմ կարողացել հրատարակել՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: 1988թ-ից սկսած իմ գիտամանկավարժական գործունեության ողջ մեթոդաբանությունն ու փորձը ամփոփված է գրքում: Այն մասնավորապես պատմում է օդագնացության, ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության մասին, ինչպես նաև տիեզերական ապագայի մասին: Ընթերցողին այն տալիս է բնագիտական ու տեխնիկական գիտելիքներ և հմտություններ, աշակերտի մոտ զարգացնում է հետաքրքրասիրություն բնագիտական առարկաների նկատմամբ, առաջ բերում ստեղծագործելու ձգտում, ինչպես նաև տալիս է համապարփակ աշխարհայացք Տիեզերքի և նրա ուսումնասիրության մասին: Ի տարբերություն բիզնես նպատակներով շարունակ տպագրվող գրքերի, որոնք կազմված են բազմապիսի աղբյուրներից հավաքված ինֆորմացիաներից, նման թեմատիկայով գիտահանրամատչելի, ուսուցանող և խորապես հեղինակային հայերեն գիրք մեր իրականության մեջ ես չգիտեմ։ Այս գիրքը նախադեպ է։

- Այս տարի հայ գրատպության 500 ամյակն է նշվում, և Երևանն էլ հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Թվում է, թե գոնե հիմա գրքի տպագրության համար խնդիրներ պետք է չլինեն:

- Ձեր նշած առիթներով իրականցվող միջոցառումներն ավելի շատ նման են տոնակատարության, որը իրական գործի հետ առնչություն չունի: Ես չեմ զգում, որ նշվում է հայ գրատպության 500 ամյակը և առավել ևս, որ գրքի համաշխարհային մայրաքաղաքում եմ գտնվում: Գիտե՞ք ինչ, կարևորը գրքին օժանդակելն է, գիրքը ընթերցողին հասցնելն է, ոչ թե պատերին «ռեկլամներ» փակցնելը և վերջում՝ հրավառությամբ գործն ավարտված համարելը: Բուն նպատակի վրա քիչ ենք ուշադրության դարձնում, իսկ ձևի վրա մեծ գումարներ ենք ծախսում: Հուսանք, որ հայ գրատպության 500 ամյակը և «գրքի մայրաքաղաք» Երևանը անտարբեր չեն անցնի այս գրքի կողքով:

- Մասնագետները պնդում են, որ այս գրքի տպագրումը նշանակալի դեր կխաղա գիտության համար երիտասարդ կադրեր պատրաստելու գործում:

- Համաձայն եմ իհարկե, որովհետև այն հիմնարար գիտելիքներ է տալիս և բավականին խորությամբ ծանոթացնում բնագիտության տարբեր բնավագառներին: Շատ հաճախ իմ աշակերտներն ասում են, որ մեր խմբակի պարապմունքների ընթացքում սովորածը ֆիզիկայի ժամին իրենց օգնեց, դա նշանակում է, որ այս գիրքն ընթերցողները կըմբռնեն երևույթների խորքային պատճառները և դրա շնորհիվ հետագայում կձևավորվեն գիտության նկատմամբ սեր ու հարգանք տածող, ստեղծագործելու ունակ անհատականություններ: Հետագայում երիտասարդ գիտնականները կկողմնորոշվեն՝ գիտության որ ուղղությամբ գնան: Գիտեք, ֆինանսավորելն ինքնին դեռ քիչ է, պետք է հիմքից պատրաստվի խելացի ու իր բնագավառին՝ գիտության իր ճյուղին տիրապետող գիտնական, ով կկարողանա հաջողությունների հասնել միջազգային ասպարեզում: Կարծում եմ, որ որքան շատ լինեն նման գրքեր, այնքան մեր ջանքերը՝ ուղղված գիտության ֆինանսավորման ավելացմանը (ինչին, օրինակ, ձգտում են հասնել ՊԳՖԱ-ն ու ընդհանրապես գիտական հանրությունը) կլինեն շատ ավելի արդյունավետ:

- Ի՞նչ եք կարծում, գիրքը ընթերցողների կողմից պահանջարկ կունենա՞:

- Կարծում եմ, որ այո, որովհետև նախքան գրքի տպագրվելը, գրքի մասին պատմող կայքում արդեն շատերն են բաժանորդագրվել: Խմբակ հաճախողների հետաքրքրությունը շատ մեծ է գրքի նկատմամբ, բոլորը սպասում են, թե երբ է այն լույս տեսնելու: Վստահ եմ, որ երիտասարդ գիտնականներն ու, առհասարակ, գիտությամբ հետաքրքրվող մարդիկ այս գիրքը կսիրեն և դրա միջոցով օգտակար փորձ ձեռք կբերեն՝ հետագա կյանքի ընթացքում տարբեր բնագավառներում իրենց ծավալած գործունեությունն իրականացնելու համար:

- Հույս ունե՞ք, որ գիրքն ի վերջո կտպագրվի:

- Եթե անկեղծ՝ դժվարությունների սպասում եմ, բայց հուսով եմ, որ դրանք կհաղթահարվեն։ Հինգ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում գրված գիրքը, որը լայն արձագանք է ստացել գիտնականների՝ մասնավորապես աստղագետների շրջանում, պետք է անպայման լույս տեսնի, որովհետև այն ևս մեկ միջոց է զարկ տալու գիտության այդ ճյուղին, և մենք չունենք նմանատիպ գիրք, որը լինի գիտահանրամատչելի, այդքան լայն տիրույթում նշված թեմաների մասին խորացված գիտելիքներ տա և ի սկզբանե գրված լինի մայրենիով: Ես մեծ հույսեր ունեմ կապված գրքի տպագրության հետ, հուսով եմ, որ այն մի նոր որակ կհաղորդի Հայաստանում գիտության վերածննդին և զարգացմանը:

- Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս եք վերաբերվում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության համագործակցությանը «Տաշիր», «Գագիկ Ծառուկյան», Հայաստանի երիտասարդական հիմնադրամների, քաղաքապետարանի, կավառարության, նախագահականի, մյուս մասնավոր կառույցների և պետական օղակների հետ:

- Շատ ուրախ եմ, որ Հայաստանում ձևավորվել է գիտնականների մի ստվար զանգված, որն իր առջև հստակ խնդիր է դրել իշխանություններին պարտադրել՝ ավելացնել գիտության ֆինանսավորումը: ՊԳՖԱ-ն իսկապես որոշ արդյունքների է հասնում և ուրախ եմ, որ Հայաստանում դեռ վերջնականապես չի մեռել գիտությունը և կան մարդիկ, ովքեր պայքարում են գիտության ֆիանսավորման և գիտնականի իմիջի՝ հասարակության մեջ հավուր պատճաշի ներկայացման համար: «Տաշիրի»-ի մասին կարող եմ ասել, որ շատ լավ գաղափար է, իսկապես, երբ մասնավոր ընկերությունները ձեռք են մեկնում գիտությանը և գիտնականներին, ֆինանսավորում ու խոշոր դրամական պարգևներ են տալիս երիտասարդ գիտնականներին, որոնք միջազգային բարձր հեղինակություն ունեցող ամսագրերում գիտական հոդվածներ են հրապարակում և նմանատիպ ամսագրերում հղվող գիտական արտադրանք են տալիս, շատ ողջունելի է: Նույնը կարող եմ ասել նաև «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի մասին, որը հնարավորին չափ օգնում է գիտնականներին՝ ցուցաբերելով ֆինանսական աջակցություն: Քաղաքապետարանի և մնացած այլ մասնավոր ու պետական օղակների հետ կապը դեռևս արդյունավետ չէ: Ինչ վերաբերում է երկրի նախագահին, ապա բնական է, որ երկրի նախագահը պետք է հետևի գիտությանը ու գիտնականների գործունեությանը, զարմանալու ոչինչ չկա: Ողջունում եմ իր պատրաստակամությունը և այն 100 միլիոնի ծրագիրը, որն իրականացվում է՝ երիտասարդ գիտնականներին խրախուսելու համար: Զարգացած, նորմալ երկրներում այս հարցը պետության ամենաօրակարգային խնդիրներց է, միայն մեզ մոտ է, որ սայլը տեղից չի շարժվում՝ չնայած ՊԳՖԱ-ի գոյությունն արդեն հակառակի հույս է ներշնչում:

- Գրքի տպագրութան համար դիմել ե՞ք որևէ հիմնադրամի, մասնավոր կամ պետական այլ մարմնի:

- Դիմել ենք Մշակույթի նախարարությանը, որը մեզ առաջարկեց 1մլն դրամ, սակայն երբ հրատարակիչներն իմացան գումարի մասին, վախեցան և բացատրեցին, որ նման դեպքերում գործ են ունենում պայմանագրային սահամանափակումների հետ, իրենց վրա են վերցնում ծախսի մնացած գերակշռող մասի բեռը ու դեռ մի բան էլ վերջում գրքի հրատարկությունից հետո որոշակի գումարներ են վճարում հարկային և այլ «իրավասու» մարմիններին:

Ես, Աշոտ Բլեյանը, ինչպես նաև Բյուրականի աստղադիտարանը և Հայաստանի աստղագիտական ընկերությունը դիմել ենք Կրթության և գիտության նախարարություն, բայց մինչ այսօր պատասխան չենք ստացել: Աշոտ Բլեյանի միջոցով դիմել ենք պարոն Ծառուկյանին՝ գրքի տպագրությունն իրականացնելու համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով: Տեղեկացանք, որ Գագիկ Ծառուկյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին անհրաժեշտ աստղադիտակի հարցը համարեց փակված՝ խոստանալով, որ գումարը անպայման կփոխանցվի, իսկ գրքի մասին ասաց, որ կազմենք գրքի տպագրության համար նախահաշիվը և ուղարկենք իր հիմնադրամ: Ճիշտն ասած, քաղաքապետարանին կամ կավառարությանը չենք դիմել՝ պարզապես հույս չունենալու պատճառով: Իմ կարծիքով, նման կառույցներին դիմելով հաջողության հասնելը քիչ հավանական է, որովհետև շատ դեպքերում վերադասներին՝ քաղաքապետին, վարչապետին, որևէ հիմնադրամի կամ պետական մարմնի ղեկավարին նույնիսկ չի հասնում որևէ նախաձեռնության գոյության տեղեկությունը, ինչպես մեր երկրում տեղի է ունենում համարյա բոլոր հարցերում: Այս առումով, ՊԳՖԱ-ն իսկապես նախադեպ է, և մենք մտածեցինք դիմել այդ նախաձեռնությանը գրքի տպագրումն իրականացնելու և հետագայում՝ ինչո՞ւ ոչ, գիտության և կրթության զարգացմանը նպաստելու հարցում սերտ համագործակցություն կազմակերպելու համար:

Գիտե՞ք, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այսօրվա երիտասարդ գիտնականները, որոնք գիտական մեծ ծառի ճյուղերն են, ավագ սերնդի գիտնականների ձեռքի տակ ավելի աճեն ու հմտանան իրենց բնագավառում, որպեսզի մեր երկիրն է՛լ ավելի առաջնային դիրքերից հանդես գա միջազգային ասպարեզում, որպեսզի երիտասարդ գիտնականներից յուրաքանչյուրը, աշխարհի որ ծայրում էլ գտնվի, վառի հայկական գիտության մի օջախ: Եվ ես հավատում եմ այս զարգացմանը, քանի որ չեմ կարծում, որ երկրի իրական զարգացման տեսակետից գիտության ֆինանսավորման ավելացմանն այսօր որևէ այլընտրանք կա:

Հարցազրույցը՝ Սմբատ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված