Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

30-50 հազար դրամ աշխատավարձը ծիծաղելի է. հարցազրույց երիտասարդ գիտնականի հետ

Հարցազրույցներ

Հարցազրույց երիտասարդ ֆիզիկոս, ՀՀ նախագահի մրցանակակիր ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու Վահագն Եղիկյանի հետ:

Վահագն Եղիկյանը՝ 26-ամյա ֆիզիկոս, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի շրջանավարտ, ֆիզիկամաթեմակիկական գիտությունների թեկնածու, տեսական ֆիզիկայի ոլորտում 2011 թ.-ին կատարված աշխատանքների համար՝ իր համահեղինակակիցների հետ միասին, այս տարի մայիսին դարձավ ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր։ Այժմ Իտալիայում postdoc է (գիտության երիտասարդ թեկնածու – արևմուտքում սա հայտնի գիտական պաշտոն է՝ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո)։ Այդքան երիտասարդ ու արդեն նախագահի մրցանակակիր և Իտալիայի Ֆրասկատիի ազգային լաբորատորիայի postdoc: Լաբորատորիայի կայքէջում գրված է «Ֆրասկատիի Ազգային լաբորատորիաները (LNF) միջուկային և ենթամիջուկային ֆիզիկական արագացուցիչների իտալիական ամենահին կառույցն է, որն Իտալիայի խոշորագույն՝ Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի (INFN) հետ միասին կազմակերպում, կոորդինացնում և ֆինանսավորում է միջուկային եւ սուբմիջուկային ֆիզիկայի ոլորտում հետազոտություններն Իտալիայում»։

- Ողջույն Վահագն, նախ շնորհավորում եմ ձեր խմբին ՀՀ նախագահի մրցանակը ստանալու կապակացությամբ։ Խնդրում եմ մի քանի կարճ հարցի պատասխանել:

- Շնորհակալություն։ Խնդրեմ։

«Լավ է չգիտությամբ իմաստուն լինել, քան թե գիտությամբ հռչակվել տգետ» ասել է Վիլյամ Շեքսպիրը, համաձա՞յն ես այս մտքի հետ:

- Եթե իրոք նա է ասել, ապա այո:

- Ինձ թվում է, թե զրուցակիցս համաշխարհային ճանաչում ու մեծ գյուտեր արած գիտնական է, բայց ոչ, դա Վահագն Եղիկյանն է, որին կխնդրենք ներկայացել իր աշխատանքի էությունը:

- Իրականում աշխատանքը մեկը չէ։ Վկայագրի վրա հենց այդպես էլ գրված է՝ «Տրվում է մեր խմբին ֆիզիկայի զարգացման բնագավառում գիտական հոդվածների համար»։ Ես դժվարանում եմ հետազոտությունների բուն նյութը ներկայացնել, քանի որ այն խիստ մասնագիտական է՝ տեսական ֆիզիկայի ոլորտից, առայժմ շատ հեռու տեխնիկական կամ տեխնոլոգիական կիրառություններից։ Վախենամ, որ հանրամատչելի լեզվով շարադրել չստացվի։

- Քանի որ մրցանակակիր խմբի մեջ ես, հետաքրքիր է, ինչպիսի՞ գործունեություն ես ծավալում այժմ, և որտե՞ղ:

- Բուռն :-) Հիմա postdoc եմ Հռոմի մոտ գտնվող Ֆրասկատիի Ազգային լաբորատորիայում՝ այդ լաբորատորիայի մասին ինֆորմացիան տես այստեղ՝ http://www.lnf.infn.it/public/:

- Պահպանո՞ւմ ես արդյոք գիտական-ընկերական կապեր հայաստանյան գիտական խմբի մյուս անդամների հետ:

- Իհարկե պահպանում եմ։ Առնվազն հիմարություն կլիներ հրաժարվել թե՛ գիտական, թե՛ ընկերական կապից։ Հենց այս պահին ավարտում ենք ևս մեկ համատեղ հոդված։

- Ասում են, որ զարգացած գիտական համակարգ ունեցող երկրներում գիտնականը վարձատրվում է մի քանի անգամ շատ՝ քան մեր երկրում, առանց կոնկրետ թվեր նշելու՝ համեմատիր խնդրեմ:

- Հարուստ երկրներում գիտնականը իրոք վարձատրվում է շատ ավելի շատ։ Նույնիսկ ավելի շատ քան մեր ձեռներեցներից շատերը։ Մենք այդքա՜ն շատ չենք ուզում, շատ ավելի քչով կբավարարվեինք, բայց նվազագույնն էլ չունենք։ :-(

- Արդյո՞ք երիտասարդ գիտնականի միջինով վաստակածը՝ մեր երկրում կարող է ապահովել նրա կեցությունը:

- Նախ ասեմ, որ ես թեկնածուականս պաշտպանելուն պես կնքեցի պայմանագիրը LNF-ի հետ և առայժմ ստիպված չեմ եղել գումար հայթայթել Հայաստանում։ Բոլոր հետագա մտքերս հիմնված են ընկերներիս կամ, պարզապես, համակուրսեցիներիս հետ զրույցների վրա։ Ինձ մոտ ստեղծվել է հետևյալ տեսակետը։ Հասկանո՞ւմ եք, քանի որ Հայաստանը շա՜տ, շա՜տ-շա՜տ աղքատ պետություն է, ապա «ապահովել կեցությունը» բառակապակցությունը շատ իմաստներ կարող է ունենալ։ Օրինակ՝ 60000դր բավարա՞ր է, 120000 դրամը՞, 240000՞, 480000՞, 960000՞։ Նկատե՛ք, որ վերջին թիվը առաջինից մեծ է 16 անգամ, բայց բոլորն էլ խելքին մոտիկ են։

Մի կողմ դնենք կոնկրետ աշխատավարձը, որը իրականում ծիծաղելի մի 30-50 հազար դրամ է (այն էլ՝ այդքան է կեղտոտ վիճակում!!!, այսինքն, դեռ պահումներն էլ այդ թվի մեջ են մտնում) ու քննարկենք երիտասարդ գիտնականի միջին եկամուտը։ Կարող եմ պնդել, որ հիմա Հայաստանում երիտասարդ գիտնականը աշխատելու դեպքում կարող է ունենալ այնպիսի եկամուտ, որ ապահովի իր կեցությունը (ոչ շքեղ, բայց բնակարանը հիպոթեկով կգնի)։ Հարցն այլ է, թե ի՞նչ գնով նա կարող է հասնել այդ եկամուտին։ Ինչպես և ամենուրեք, որտեղ չի գործում և ոչ մի համակարգ, այստեղ էլ հարցի լուծումները տարբեր են։ Դրանց միավորում է միայն մեկ նմանություն՝ բյուրոկրատական քաշքշուքը։ Կլինի դա դրամաշնորհ, հովանավոր ու էլ չգիտեմ, թե ի՞նչ հրաշքներով են մարդիկ գումարներ մոգոնում, բոլորը ահավոր մեծ աշխատանք են պահանջում։ Չէ՛, այնպես չէ, որ այդ աշխատանքը գիտականից վատն է, կամ լավը, պարզապես այն լիարժեք աշխատանք է, որը պետք է արվի ու որը հենց այդ գիտնականից բացի ուրիշ ոչ ոք չի կարող անել (ամեն մի առանձին վերցված դրամաշնորհից այնպիսի կոպեկներ են գալիս, որ ոչ ոք չի համաձայնվի նույնիսկ ինչ-որ տոկոսի դիմաց այդ աշխատանքն անել)։ Փաստորեն, բացի կոնկրետ գիտական խնդրից, երիտասարդ գիտնականի ուղեղը լցված է ֆինանսներ մոգոնելու խնդիրներով։ Ու քանի որ կոնկրետ համակարգ ու ձև չկա, ապա մարդիկ պետք է իրենց կրեատիվության մի զգալի մասը ծախսեն սրա վրա։

- Ինչու՞ են բողոքում երիտասարդ գիտնականները գիտության ֆինասավորումից:

- Այ հենց վերը նշված պատճառով՝ աշխատավարձը ծիծաղելի գումար է, իսկ այլ կերպ եկամուտ ստանալը լուրջ աշխատանք է պահանջում, որը պետք է արվի։ Ու այդ անվերջ վախը՝ «Լավ, էսօր ստացա, իսկ վաղն ի՞նչ եմ անելու»։ Ու նման հազար ու մի հարց։ Մի խոսքով, լուրջ չէ այս ամենը, հեչ լուրջ չէ։

- Արդյոք՞ տեղյակ ես ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինասավորման ավելացում» նախաձեռնությունից (http://www.facebook.com/science.and.finance) , եթե այո, ապա ինչպես՞ ես վերաբերում դրան:

- Տեղյակ եմ։ Ավելին, ֆեյսբուքյան էջին միացել եմ, երբ այցելուների քանակը դեռ երկնիշ թվով էր արտահայտվում։ Հարգում եմ նախաձեռնողներին ու նրանց կատարած աշխատանքը։ Գուցե կարողանան մի բան անել։

- Ինչպիսի՞ պատկերացումներ ունես քո հետագա ակադեմիական-գիտական կարիերայի նկատմամբ, ինչ՞ է հարկավոր, որ հայրենիքում գիտությամբ զբաղվես։

- Ոչինչ առանձնապես։ Այս պահին համոզված եմ, որ մի քանի տարուց անպայման հետ կգամ։ Փորձ ու գիտելիք կհավաքեմ ու հետ կգամ։

- Վահագն ասա խնդրեմ, ինչպե՞ս ես վերաբերում, ի՞նչ դիրքորուշում ունես ՊԳՖԱ-ի՝ «Տաշիր» ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամների հետ համատեղ անցկացրած մրցույթների վերաբերյալ, որոնք իրականացվեցին հաշվի առնելով ազդեցության գործակից (Impact factor) ունեցող միջազգային գիտական ամսագրերում տպագրություններն ու առավելագույն հղման ինդեքս (Citation Index) ունեցող հոդվածները որպես գնահատման չափանիշներ: Համաձայն՞ ես, որ այդ՝ միջազգայնորեն ընդունված գիտաչափական չափորոշիչները մեր գիտական հանրության մեջ շրջանառության մեջ դրվեն։

- Այո, որովհետև փորձը ցույց է տալիս, որ գիտության ասպարեզում միակ օբյեկտիվ ու անաչառ չափման ու գիտական հոդվածը, արտադրանքը գնահատելու մեխանիզմը հենց դա է, և չնայած, որ դա ևս կատարյալ մեխանիզմ չէ, սակայն համեմատած մյուսների հետ՝ սա առայժմ լավագույն հայտնին է:

- Վերջում, մաղթելով քեզ հաջողութուն ընտրածդ ասպարեզում, ինչ՞ կասես մյուս երիտասարդ գիտնականներին:

- Շնորհակալություն։ Դե, խորհուրդ տալու համար պետք է ինչ-որ ավելի նշանակալի հաջողության հասնել, որպեսզի հետո կարելի լինի ասել՝ «Ժողոու՛րդ, ես այսպես եմ արել, հաջողվել է, դո՛ւք էլ փորձեք»։ Առայժմ ես այդ իրավունքը չունեմ։ Փորձեմ փորձովս կիսվել՝ «Ժողոու՛րդ, մի հուսահատվեք։ Աշխատենք ու մի բան հաստատ կստացվի»:

Պարզվում է, որ Վահագն Եղիկյանը ՀՀ նախագահի մրցանակակիր խմբում ընդգրկված միակ երիտասադը չէ։ Իր նման ևս մեկ երիտասարդ ֆիզիկոս կա խմբում՝ Վադիմ Օհանյանը, ով նույնպես ունի նշանակալի գիտական արդյունքներ ու համապատասխան միջազգային տպագրություններ: Դրանք վերջերս խրախուսավճարների արժանացան նաև «Գ. Ծառուկյան» հիմնադրամի ու ՊԳՖԱ-ի անցկացրած՝ ազդեցության գործակից ունեցող գիտական ամսագրերում տպագրությունների մրցույթով։ Բայց այս ամենը՝ միայն կոպեկներ են համեմատած նրա հետ, ինչի այդ աշխատնքներն իրականում արժանի են։ Չգիտեմ, ցավում եմ, իսկապես, մեր երիտասարդների համար, չէ՞ որ որքան լավ կլիներ, որ Հայաստանն ամեն ինչ աներ որպեսզի չունենար ուղեղների արտահոսք, ինչո՞ւ շատ դեպքերում Վահագնի ու Վադիմի նման երիտասարդ ու տաղանդավոր գիտնականները իրենց մասնագիտությամբ աշխատում են դրսում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում: Որովհետև Հայաստանում գիտնականի ո՞վ լինելու, տեղի ու դերի մասին պետական ու հասարակական համարժեք ընկալում չկա: Մեզանում գիտնականն արդեն պատկերացվում է որպես մեկը, ով պետք է անպայման թշվառի մեկը լինի՝ հազիվ իր գոյությունը պահպանող: Ի՞նչ կարող ենք անել, իրականության դեմ՝ մենք ոչի՞նչ ենք: Եթե այսպես շարունակվի, ապա գիտություն հասկացությունը մեր իրականությունից կվերանա: Արդյո՞ք համաձայն ենք մենք իրերի նման վիճակի հետ։ Երիտասարդ գիտնականներից շատերը պնդում են, որ՝ ո՛չ։ Պայքարելու են, որպեսզի մեզանում հակառակը հաստատվի։ Այս մասին՝ մեր հաջորդ հարցազրույցներում։

Հարցազրույցը՝ Սմբատ Ղահրամանյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված