Աֆրիկյան Գանա քաղաքում կորոնավիրուսով վարակված մեկ անձը վարակել է ձկնաբուծարանի 533 աշխատակցի
Աշխարհ
Աֆրիկյան Գանա քաղաքում կորոնավիրուսով հիվանդ անձը վարակել է ձուկ վերամշակող գործարանի 533 աշխատակցի, հայտնել է երկրի նախագահ Նանա Ակուֆո Ադդոն: «921 նոր դեպքերից 533-ը, որոնք գրանցվել են չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, Թեմի ձկնաբուծարանում աշխատողներ են եղել։ Բոլոր 533-ը վարակվել են մեկ անձի կողմից», - ասել է պետության ղեկավարը ազգին ուղղված ուղերձում: Տեքստը հրապարակվել է նախագահի աշխատակազմի կողմից: Ավելի վաղ, Գանայի առաջնորդը երկարաձգել է սոցիալական իրադարձությունների արգելքը մինչև մայիսի վերջ։ Ուսումնական հաստատությունները նույնպես փակ կլինեն։ Նա նաև հորդորել է շարունակել պահպանել անհրաժեշտ հիգիենան և սոցիալական հեռավորությունը: Նախագահի վկայակոչած վերջին տվյալների համաձայն՝ Գանայում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսի 4700 դեպք, վերականգնվել է 494 մարդ, մահացել՝ 22-ը: Ապրիլի 19-ին Գանայի նախագահը երկրի որոշ նահանգներում վերացրեց մեկուսացման ռեժիմը, քանի որ այդ սահմանափակումները ազդել էին բնակչության ապրելակերպի ու տնտեսության վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)