Իսպանիայում կորոնավիրուսով զոհերի թիվը նվազել է՝ վերջին մեկ օրում հասնելով 123-․ Ռիա Նովոստի
Աշխարհ
Անցած օրվա ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսային COVID-19- ի զոհերի թիվը նվազել է՝ վերջին մեկ օրում հասնելով123֊ի։ Սա ամենացածր ցուցանիշն է մարտի 18-ից ի վեր, հայտնում են Առողջապահության նախարարությունից: Համաճարակի սկսվելուց ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 26,744-ի։ Իսպանիան զոհերի թվով աշխարհում չորրորդն է ԱՄՆ-ից, Բրիտանիայից և Իտալիայից հետո: Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսը երկարաձգեց սահմանափակումների ռեժիմը մինչև մայիսի 24-ը: Ապրիլի 28-ին իշխանությունները ներկայացրեցին կարանտինից աստիճանական դուրս գալու ծրագիր, որը բաղկացած է չորս փուլից: Մայիսի 11-ից երկրի տարածքի մի մասը, որի վրա բնակվում է բնակչության մոտավորապես կեսը, տեղափոխվել է կարանտինային միջոցառումների մեղմացման առաջին փուլ: Վարչապետ Պեդրո Սանչեսի խոսքով՝ երկիրը կարող է վերադառնալ նորմալ կյանքին մինչև հունիսի վերջ, եթե իրավիճակը շարունակի զարգանալ այնպես, ինչպես հիմա է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)