Չինաստանում «համաճարակի պոտենցիալով» գրիպի վիրուս է հայտնաբերվել․ BBC
Համաշխարհային ՄամուլՉինաստանում հայտնաբերվել է գրիպի նոր տեսակ, որը համաճարակ դառնալու պոտենցիալ ունի: Ըստ գիտնականների՝ այն առաջացել է վերջերս և տարածվում է խոզերի միջոցով, բայց կարող են վարակել նաև մարդկանց: Հետազոտողները մտավախություն ունեն, որ այն կարող է հետագայում փոխվել ու հեշտությամբ փոխանցվել մարդուց այլ մարդկանց և առաջացնել գլոբալ բռնկում: Նրանց խոսքով՝ քանի որ սա նոր է վիրուս է, մարդիկ կարող են դեռևս քիչ թե շատ իմունիտետ ունենալ դրա դեմ: Ինչպես հայտնում է Գիտությունների ազգային ակադեմիայի «Proceedings» ամսագրի հրապարակումը, գիտնականները պնդում են, որպեսզի արագ իրականացվի խոզերի մեջ վիրուսը վերահսկելու միջոցառումներ և խոզի արդյունաբերության ոլորտի աշխատողների մոնիթորինգ։