Ռազմական ոստիկանությունն ու «Armenian Arm»-ը պաշտպանիչ դիմակներ բաժանեցին հասարակությանը (լուսանկարներ)
Society
Ռազմական ոստիկանությունը, «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ հուլիսի 10-ին, պահպանելով պարետատան կողմից սահմանված անվտանգության բոլոր կանոնները, կազմակերպել էր աննախադեպ միջոցառում, որն անցկացվեց միաժամանակ Հայաստանի Հանրապետության 3 քաղաքում՝ Երևանում, Էջմիածնում և Աբովյանում։ Միջոցառման առաքելությունը հասարակությանը բարձրորակ պաշտպանիչ դիմակների մեծ խմբաքանակի փոխանցումն էր։ Միջոցառմանը ներկա գտնվեցին Ռազմական Ոստիկանության ծառայակիցները, «Armenian Arm» ՀԿ-ի կազմկոմիտեն և հինադիր-նախագահ Վահան Խորխոռունին։
Վերջիններս, միջոցառման մեկնարկին՝ ժամը 11։00-ին, ուղևորվեցին քաղաք Աբովյան։ Ժամը 13։30-14։00-ը եղան քաղաք Էջմիածնում, իսկ արդեն 16։00-17։00-ը՝ խումբը ժամանեց մայրաքաղաք՝ միջոցառումը կենտրոն վարչական շրջանում շարունակելու։
Միջոցառման գլխավոր նպատակն է ամրապնդել բանակ-հասարակություն կապը, աջակցել և շնորհակալություն հայտնել հասարակությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերում պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու համար։


















































Most Popular
Thanks to 129 million drams of donation from Karen Vardanyan, 17 new musical instruments were provided to the Armenian National Philharmonic Orchestra