Ամերիկացի բժիշկը կորոնավիրուսի երրորդ ալիք է կանխատեսել
Աշխարհ
Ամերիկացի բժիշկ Չադ Կրիլիչը վախենում է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է էլ ավելի մեծանալ, եթե իշխանություններն ու քաղաքացիներն անհրաժեշտ միջոցներ չձեռնարկեն։ Այս մասին նա հայտնել է Deutsche Welle լրատվականի հետ հարցազրույցում։
Մասնագետը մատնանշել է մայիս ամսվա վերջում սկսած վարակակվածների թվի աճը, երբ ԱՄՆ-ում սկսեցին աստիճանաբար հանել սահմանափակումները։ Կրիլիչի կարծիքով՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել նման միտումներին, որպեսզի ապահովեն բավարար քանակությամբ պաշտպանություն, թեստեր և դեղամիջոցներ:
Բժիշկը նաև նշել է, որ մեծ հավանականությամբ աշխարհին սպասում է վիրուսի երրորդ ալիք, որը կարող է սկսվել գրիպի բռնկման ֆոնին։ «Սա երեք ակտ ունեցող պիեսի նման է, և հիմա մենք երկրորդ ակտում ենք: Հետո կլինի երրորդը»,- ասել է նա:
Կրիլիչը պարզաբանել է, որ նոր ալիքի սկիզբը կախված կլինի տարբեր գործոններից, այդ թվում՝ պատվաստանյութի ստեղծումից և բնակչության կողմից անվտանգության կանոնները պահպանելուց։ Նա նաև հավելել է, որ պատվաստանյութի՝ մոտ ժամանակներս հայտնվելու մասին տեղեկությունը ցանկությունը իրականության փոխարեն ներկայացնելու փորձ է։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)