Երկրին է մոտենում մինչև 200 մետր տրամագծով երկնաքար
ԱշխարհԵրկրին է մոտենում ֆուտբոլի մարզադաշտի չափեր ունեցող երկնաքար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով NASA-ի շուրջերկրյա օբյեկտների հետազոտության կենտրոնին։
2009 PQ1 երկնաքարի չափը կազմում է 84-ից 190 մետր, նշված է հաղորդագրության մեջ: Աստղակերպը օգոստոսի 5-ին Երկրին կմոտենա:
Նշվում է, որ երկնաքարի և Երկրի միջև հեռավորությունը յոթ անգամ պակաս կլինի քան Լուսնի հետ:
Երկնաքարը հայտնաբերվել է 2009 թվականի օգոստոսի 14-ին և պատկանում է «Ապոլոն» խմբին:
Բաց աղբյուրների տվյալներով՝ հաջորդ անգամ Երկրի մոտով երկնաքար կանցնի 2137 թվականին: