Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

«Սենսեյը»

Հարցազրույցներ

Մեր զրուցակիցն է ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի Տիեզերագիտական խմբակի սան, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ' Ռուբեն Տեր-Խաչատրյանը:

Ռուբենի հետ զրույցից առաջ, չգիտես ինչու, մտաբերեցի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի հայտնի խոսքը. «Կրթությունն այն է, ինչ մնում է այն բանից հետո, երբ մոռացվում է դպրոցում սովորածը»: Պարզ է, որ շատերը համաձայն են մեծն ֆիզիկոսի հետ, բայց ինչ՞ է նա նկատի ունեցել, չէ՞ որ բոլորս էլ հաճախել ենք դպրոց, դրանից հետո շարունակում ու շարունակելու ենք մեր ուսումը կյանքի տարբեր բնագավառներում: Կարծում եմ, որ գիտելիքներից բացի, մեզանից յուրաքանչյուրի հիշողության մեջ դպրոցական տարիներից մնացել են բարի ու հաճելի հուշեր և հիշողություններ, տպավորություններ, զգացողություններ: Այդ դեպքում, հետաքրքիր է, թե կոնկրետ ի՞նչ է նկատի ունեցել Էյնշտեյնը:

- Ռուբեն, արդյոք՞ քեզ համար տիեզերագիտական խմբակը սոսկ ինֆորմացիայի աղբյուր էր:

- Իհարկե, խմբակից ամենևին միայն գիտելիք-ինֆորմացիա չի մնացել, այլ իրական գիտելիքներ: Դպրոցներում, հիմնականում' աշակերտներին տալիս են միայն չոր ինֆորմացիա այս կամ այն բանի մասին, որը շուտ մոռացվում է, այսինքն այն իրական գիտելիք չէ: Երբ մարդը սկսկում է կիրառել իր ունեցած ինֆորմացիան, այն իսկական գիտելիքի է վերածվում ու ամբողջ կյանքում նա իր հետ տանում է այդ քաղած գիտելիքը: Իմ կարծիքով Էյնշտեյնը հենց դա է նկատի ունեցել: Իսկ ինչ վերաբերում է խմբակին, մենք այնտեղ գործնական գիտելիքներ ենք ստացել, բազմաթիվ փորձեր ենք կատարել, որոնք մեզ տվել են ոչ թե որոշակի ինֆորմացիա, այլ հաստատուն տեղեկատվություն, հիմնարար գիտելիքներ աստղագիտության, հրիթիռաշինության, երկրի ձգողական ուժի վերաբերյալ: Խմբակի ղեկավար Ավետիք Գրիգորյանի հետ այսօր էլ հին և նոր սաները լավ ընկերական-գործնական հարաբերությունների մեջ են, փոխանակվում են այս կամ այն գիտական տեղեկատվությամբ ու ինֆորմացիայով: Մենք սիրում ենք նրան, վստահաբար'նա էլ մեզ:

- Ի՞նչ դեր է խաղացել քո կյանքում տիեզերագիտական խմբակի ղեկավար Ավետիք Գրիգորյանը, երբևե երկյուղածություն զգացել եք նրա նկատմամբ։ Ի՞նչ ցուցանիշներ եք ունեցել դպրոցական տարիներին:

- Ավետիք Գրիգորյանի հետ հանդիպումը տեղի ունեցավ այն տարիներին երբ 9-րդ դասարան էի փոխադրվել ու աստիճանաբար մտածում էի ԲՈՒՀ ընդունվելու մասին: Պատահաբար իմացա, որ Երևանում կա խմբակ, որտեղ հավաքվում են իմ տարիքի, իմ նախասիրություններով պատանիներ, տվյալ դեպքում' տիեզերքի ուսումնասիրությանն առնչվող թեմաներ էին շոշափվում խմբակում: Մինչ խմբակը, մեկ տարի առաջ առաջին անգամ ականատես եղա Արեգակի խավարմանը, որը մեծ աժիոտաժ էր առաջացրել, թե՛ մամուլում թե՛ հասարակ մարդկանց շրջանում: Խավարումը դիտելուց անմիջապես հետո հասկացա, որ ընդհանուր առմամբ կյանքս նվիրելու եմ Տիեզերքի ուսումնասիրությանը: Հենց նման խմբակ էր ինձ անհրաժեշտ այդ ժամանակ, որպեսզի վերջնականապես համոզվեի, որ ճիշտ ուղու վրա եմ: Ավետիք Գրիգորյանը, ինչպես մյուս սաներին ինձ նույնպես ընդունեց գրկաբաց՝ պատրաստ լինելով տալ թե՛ գիտելիքներ, և թե՛ արժեքավոր խորհուրդներ: Փորձում էր հասկանալ, թե ի՞նչ եմ ես իրականում ուզում, ո՞րն է դրան հասնելու ճիշտ ճանապարհը, և այդ ամենը անում էր սրտանց, մեր երկրի ապագայի մասին մտածելով, առանց որևէ անձնական ակնկալիք ունենալու: Դպրոցական վերջին տարիներին սկսել էի վատ սովորել, քանի որ ֆինանսական խնդիրներ կային իմ ընտանիքում և ԲՈՒՀ ընդունվելու համար չէի կարող թույլ տալ ինձ որևէ դասախոսի մոտ պարապել ընդունելության համար: Կարճ ասած, հիասթափված էի ու հույսս կորցրած, որ երբևէ ԲՈՒՀ կընդունվեմ: Խմբակի շնորհիվ հույսս վերականգնվեց, ինչպես նաև գործուն օգնություն ստացա Ավետիք Գրիգորյանից մասնագիտական կողմնորոշման և քննություններին իմ ուժերով պատրաստվելու համար: Վերջին տարում լավացրեցի առաջադիմությունս դպրոցում, հատկապես ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից, ինչը օգտակար էր նաև ԲՈՒՀ ընդունվելու համար: Ամփոփելով կասեմ, որ Ավետիք Գրիգորյանն ուղղակի ազդեցություն ունեցավ ապագայի նկատմամբ իմ հույսի վերականգնման, իմ մասնագիտական կողմնորոշման և նույնիսկ հետագա մասնագիտական գործունեության մեջ: Բնականաբար, որևէ երկյուղվածություն զգալու առիթ չի եղել երբեք, Գրիգորյանն իսկական մանկավարժ է և պատանիների նկատմամբ խոր հարգանքով է լցված:

- Ի՞նչ ակադեմիական ուղի ես անցել, ի՞նչով ես զբաղվում ներկայում և հետագայում ի՞նչ կարիերա ես տեսնում քեզ համար։

- Ինչպես նշեցի, մասնագիտական կողմնորոշման հարցում Ավետիք Գրիգորյանը մեծ դեր խաղաց իմ կյանքում: 2003 թվականին դիմեցի ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ, հետագայում աստղաֆիզիկոս դառնալու ակնկալիքով: Ցավոք, այդ տարի իմ նշած բաժնում աննախադեպ քանակի դիմումներ կային և ես, պատրաստված լինելով իմ սեփական ուժերով, չկարողացա հաղթահարել ընդունելության շեմը: Ընդունվեցի, բայց ոչ թե ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ, այլ ՀՊՃՀ Մեքենաշինության ֆակուլտետ – Մետաղահատ Հաստոցներ և գործիքներ մասնագիտությամբ: Թվում էր, թե Տիեզերքն ուսումնասիրելու իմ երազանքը չիրականացավ, բայց արի ու տես, որ ամեն ինչ ընթանում էր իր ուղով: ՀՊՃՀ-ում ուսման ընթացքում որպես երկրորդ մասնագիտություն դասընթացներ սկսվեցին Օպտիակական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ, նման դասընթացներ ՀՊՃՀ-ի պատմության մեջ առաջին անգամ էին: Դասընթացները ֆինանսավորվում էին Գերմանիայի կառավարության կողմից: Դասընթացներին գերազանց առաջադիմություն ցուցաբերելով ընդգրկվեցի լավագույն հինգ ուսանողների ցուցակում, որոնք պետք է ուսումնական պրակտիկա անցնեին և դիպլոմային թեզ գրեին Գերմանիայի լավագույն Օպտիկական ձեռնարկություններում: Գերմանիայում պրակտիկան և թեզի պաշտպանությունը անցավ գերազանց: Այդ ժամանակ հասկացա, որ այդքան էլ հեռու չեմ իմ երազանքից: Դասընթացներում ընդգրկված նյութերը, մասնավորապես, աստղագիտական օպտիկայի վերաբերյալ էին: ՀՊՃՀ-ն երկու մասնագիտությամբ գերազանց ավարտելուց հետո աշխատանքի ընդունվեցի “Սուխոյի Քաղաքացիական Ինքնաթիռներ” ընկերության (Гражданские самолеты Сухого) նորաբաց Հայաստանյան մասնաճյուղում' Միկա–Պրոգրեսստեխում, որը մասնագիտանում էր ինքնաթիռների, մասնավորապես Sukhoy Superjet 100 ինքնաթիռի ամրության հաշվարկներով: Մոսկվայում ինքնաթիռաշինության ոլորտում ամենահզոր ընկերություններում տևական վերապատրաստում անցնելուց հետո Երևանում անցա աշխատանքի, որպես ինքնաթիռների ամրության հաշվարկների գծով ավագ մասնագետ: Ընկերությունում աշխատեցի գրեթե երկու տարի: Այստեղ ևս զգացի, թե որքան են ինձ պետք գալիս Ավետիք Գրիգորյանի խմբակում ստացած գիտելիքները: Այնուհետև անցա աշխատանքի և մինչ այժմ, արդեն երկու տարի, աշխատում եմ «Աստրոմափս» ընկերությունում, որպես մեխանիկական համակարգերի նախագծող: Ընկերությունը զբաղվում է Տիեզերական և ավիացիոն սարքաշինության ոլորտում տարբեր օպտիկա-էլեկտրոնային սարքերի նախագծմամբ: Այստեղ ևս Տիեզերքի և օդագնացության մասին խմբակում ստացած գիտելիքներն անչափ պետք եկան: Բացի այդ, նաև աշխատել եմ արհեստական սապֆիրի աճեցման և մշակման բնագավառում: Սապֆիրը ևս իր բացառիկ հատկությունների շնորհիվ լայն կիրառություն է գտել ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ ավիացիոն և տիեզերական տեխնիկայում:

- Ինչպե՞ս ես գնահատում գիտության վիճակն այսօր մեր երկրում և ինչպի՞սին ես տեսնում գիտության զարգացման հեռանկարներն ապագայում:

- Այսօր մեր երկրում գիտության վիճակը գնահատում եմ ծանր, հիմնականում ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով: Կարծում եմ, որ գիտությունը Հայաստանում այն ժամանակ ոտքի կկանգնի, երբ այն անհրաժեշտ չափով ֆինանսավորվի, ինչպես նաև մեծ պոտենցիալ ունեցող երիտասարդները հնարավորություն ունենան սովորելու աշխարհի բարձրակարգ ուսումնական կենտրոններում՝ բերելով այնտեղից գիտելիքի մեծ պաշարներ, գաղափարներ և փորձ, այլ ոչ թե հակառակը. ունենալով գաղափարներ, դրանք իրագործել մեր երկրից դուրս, այստեղ անտեսվելու պատճառով:

- Որքանո՞վ ես կարևորում Ավետիք Գրիգորյանի հեղինակած «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքի տպագրությունը մեր դպրոցական կրթության որակի բարձրացման տեսակետից։

- Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի տպագրությունը համարում եմ անհրաժեշտություն: Այսօր Հայաստանում աստղագիտության նկատմամբ դպրոցականների, պատանիների և առհասարակ մարդկանց հետաքրքրությունը շատ է ընկել, ինչը կարող է սպառնալ աստղագիտական դպրոցի հետագա գոյությանը մեր երկրում: Եթե գրքի նյութը դասավանդվի մեր դպրոցներում, այն չի կարող դրական ձևով չանդրադառնալ դպրոցականների շրջանում գիտության և տեխնիկայի հանդեպ հետքրքրության վերականգնմանը: Ես գիտեմ, որ գիրքը պատմում է հնագույն ժամանակներից մինչ այժմ տեղ գտած գիտատեխնիկական բազում հայտնագործությունների մասի և ներկայացնում է, թե ինչպես են մարդիկ դրանց հասել: Կարծում եմ, որ մեր դպրոցականներին անհրաժեշտ է այդ գիտելիքներին տիրապետել, այսօր կյանքում իրենց տեղը գտնելու համար: Ես ինքս արդեն տիեզերական տեխնիկայի բնագավառում մասնագետ լինելով հանդերձ անհամբեր սպասում եմ գրքի տպագրմանը: Իսկ այն փաստը, որ գրքի հեղինակը Ավետիք Գրիգորյանն է, վստահություն է ներշնչում շարադրված նյութի ճիշտ մատուցման նկատմամբ, քանի որ գրքում ամփոփված է նրա երկար տարիների մանկավարժական փորձը, որը բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը խմբակի սաներից շատերի կյանքում:

Ասիական մշակույթի, առաջին հերթին՝ Չինաստանի, Ճապոնիայի, Կորեայի մշակութային ու հասարակական կյանքում ընդունված է տարեց մարդկանց հարգելն ու պատկառելը: Ենթադրվում է, որ տարեց մարդը ավելի իմաստուն է երիտասարդներից, և դրա համար երիտասարդները պարտավոր են հարգել նրան և խորհուրդներ հարցնել: Այնտեղ ուսուցիչը նույնացվում է իմաստուն մարդու հետ, և ուսուցչին համապատասխան վերաբերմունք են ցույց տալիս, հարգում ու նախնիների տեղ ընդունում: Տարեցների հանդեպ հարգանքն ու պատկառանքը պայմանավորված է «Confucianism»-կոնֆուցիանիզմով: Այն գալիս է վարդապետ Կուն Ցզուի (Kuhn-Tzu) գաղափարախոսությունից, որը, ի թիվս այլ բաների, անցյալում սերմանել է հարգանք' մեծի, տարեց մարդու, ուսուցչի նկատամբ:
Ճապոնիայում ուսուցչին «sensei»-«սենսեյ» են ասում, այնտեղ պաշտում ու պատկառում են սենսեյներին: Ճիշտ է'ի տարբերություն Ճապոնիայի, մեզ մոտ ուսուցիչը' մնում է ուսուցիչ և այլ որակում չի ստանում, բայց դրանից աշակերտի սերն ու հարգանքը չի նվազում ուսուցչի նկատմամբ: Պարզվում է, Հայաստանում կան երիտասարդներ, ովքեր գնահատել ու արժևորել են իրենց ուսուցչի ազդեցությունն ու ներկայությունը իրենց կյանքում ու ընտրած բնագավառներում: Չնայած մեզանում դեռ այս մշակույթը, ընդհանուր առմամբ, բացակայում է, բայց տղաները իրենց ուսուցչին' ավելին են սիրում, քան պարզապես ուսուցիչ, մանկավարժ ու մեծահասակ որևէ մեկը: Իմ հարցազրույցը Ռուբենի հետ մեկ անգամ ևս փաստում է, որ հատկապես ու առավելապես գիտության բնագավառում աշակերտ-ուսուցիչ հարաբերությունները տարիներով շարունակում են ապրել, որովհետև միմյանց նկատմամբ սեր ու վստահություն, հարգանք ու փոխադարձ հասկացվածություն կա: Գիտության մեջ կաևորվում է նորմալ-ընկերական հարաբերությոնները, թիմային աշխատանքն ու հարգանքը միմյանց նկատմամբ: Այո, Ռուբենի սենսեյն Ավետիք Գրիգորյանն է: Այս անմիջական զրույցը, ինձ հիշեցրեց իմ առաջին ուսուցչուհի ընկեր Կակաչյանին: Որքա~ն եմ ես իրեն պարտական՝ և հաճախ՝ գիտելիքի դաշտից դուրս ոլորտներում։ Բոլորս էլ ունեցել ենք սիրած ուսուցիչ կամ ուսուցչուհի: Կյանքի մի հատվածում, հենց այդ մարդկանց շնորհիվ ենք' ոտք դրել մեծ ու իրական կյանք, որտեղ արդեն մնում է հիշել դպրոցական տարիներին սովորածը, մեր առաջին ուսուցիչներին' սենսեյներին ու ամբողջ կյանքում հարգել նրանց: Իմ խորին համոզմամբ, աշխարահռչակ ֆիզիկոսը բնավ չի՛ սխալվել։ Պարզ է, որ սովորածը մոռանալու մասին իր ասածը այլաբանություն է, որովհետև, իհարկե, դպրոցում սովորածի ու ձեռքբերածի հիման վրա ենք մենք շարունակում կրթվել ու զարգանալ, պատկերացրեք, եթե դպրոցում սովորածը մոռանանք, ի՞նչ կրթության մասին է խոսքը, չէ՞ որ դպրոցը կրթության, գիտելիքի առաջին աստիճանն է, որը պետք է անցնել ու հետագայում' երբեք չմոռանալ: Բայց մեծն գիտնականն իր արտառոց շեշտադրմամբ ուզում էր շեշտել, որ չոր գիտելիքից զատ կյանքում ու աշխարհում կան և ուրիշ կարևոր բաներ՝ օրինակ, նվիրում, սեր, բարոյականություն, ի վերջո, հենց այդ գիտելիքը կրառել կարողանալը, նաև, կա փիլիսոփայական հարց՝ որտե՞ղ կիրառել և ինչպե՞ս։ «Սենսեյների» պատասխանն է՝ իրենց սեփական կյանքի ու գործի օրինակով՝ ի նպաստ բարուն։

Հարցազրույցը՝ Սմբատ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված