Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելու Քանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համար Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասին Շաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ Հայաստանում Հոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱ ՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակել Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն 86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են» Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում 

Հիմա բեմականացված կադրերի ականատեսն ենք․ Ադրբեջանը նպատակային «ապացույցներ» է ստեղծում

Հասարակություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հետևել գերիների նկատմամբ միջազգային չափանիշներին և պահպանել գերիների հետ վարվելակերպի միջազգային նորմերը: ԼՈՒՐԵՐ․com-ի զրույցում միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների հարցերով զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը նշեց ՄԻԵԴ-ի հայտարարությունը մի քանի մեսիջ ունի․ «Առաջինը՝ միջպետական գանգատի շրջանակում անհապաղ միջոցների կիրառման շրջանակը հստակեցվել է և դատարանն այլևս փոփոխելու մտադրություն չունի, սկզբնական շրջանում կիրառվել է քաղաքացիական բնակչության և բնակավայրերի հրետակոծության արգելքը, հետագայում ՀՀ կառավարության դիմումի  համաձայն ընդլայնվել է՝ ներառելով նաև ռազմագերիների և գերիների պաշտպանությունը։ Դատարանը նշել է, թեև հայցվոր կողմը եղել է Հայաստանը, բայց արգելքը հավասարապես ուղղված է եղել թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին և Ադրբեջանի պահանջով հատուկ միջոց կիրառելու անհրաժեշտությունը չկա։ Ըստ էության ազդակ է հղել՝ այս հարցը փակված է ու անհապաղ միջոցը վերացնելու պահանջով նորից պետք չէ դիմել։ Երկրորդը, տարածքային վեճին վերաբերող հարցերի առնչությամբ դատարանը նշել է, որ իր իրավասությունից դուրս է։ Ադրբեջանի՝ անհապաղ միջոց կիրառելու խնդրանքն  ուսումնասիրելիս՝ տեսնում ենք՝ այնտեղ կա քաղաքական սպեկուլյացիա և դատարանին միակողմանի տեղեկություններ տրամադրելով՝ փորձում են ներքաշել միջպետական վեճի հանգուցալուծման մեջ, որի առաքելությունը դատարանը չունի, դրա համար կան միջազգային այլ կառույցներ։ Երրորդ կարևոր ասպեկտն այն է, որ ընդհանուր միջոցից զատ ռազմագերիների և գերիների առնչությամբ դատարանը հետևողականություն  է ցույց տալիս անհատական գանգատների շրջանակում նրանց նկատմամբ անհապաղ միջոց կիրառելու առնչությամբ։ Ադրբեջանական կառավարության դիրքորոշումն այն է, որ դրանք չպետք է կիրառվեին, եթե կիրառվել են, ապա պետք է հանվեն կամ պետք է տարածվեն ընդհանուր միջոցի շրջանակում և այլ հատուկ միջոցառում անհատական գործերով կարիք չկա ձեռնարկելու։ Դատարանն ուղղակիորեն նշել է, որ հայկական կողմը հայ ռազմագերիների առնչությամբ ներկայացրել է անհատական գանգատներ, որոնց հետ կապված դատարանը տեղեկատվություն է պահանջել։ Դատարանը կողմերին հասկացնում է, որ Կարմիր խաչի կոմիտեի հովանու ներքո արագացնեն ռազմագերիների փոխանակման հարցը»,- ասաց նա` նշելով, որ դատարանն ընդգծել է, որ այս գործերը պահում է իր հսկողության ներքո։ 

Անդրադառնալով այն  հանգամանքին, որ Ադրբեջանի համար սահմանված էր վերջնաժամկետ, որպեսզի մինչև նոյեմբերի 3-ը ռազմագերիների և գերիների վայրի, պահման պայմանների, բժշկական սպասարկման վերաբերյալ տեղեկություն տրամադրի, Սահակյանը նշեց՝ ստացված տեղեկատվության բովանդակությունը շատ մանրամասն չի կարող հրապարակայնացնել։ Սակայն նկատեց՝ ընդհանուր գիծն այն է, որ Ադրբեջանը գործում է իր միջազգային պարտավորություններին համապատասխան և գերիների վարվեցողության կանոնները պահպանում է և կա որոշակի նշում, որ փոխանակման շրջանակում կհամագործակցի։ «Իհարկե, չենք կարող վստահ լինել, որ Ադրբեջանը ճիշտ է ներկայացնում իրավիճակը, քանի որ կեղծարարության տարրեր մենք բազմիցս ենք տեսել․ մի բան է իրական գործելակերպը, այլ բան է՝ միջազգային հանրությանը ներկայացնելը։ Ադրբեջանը միջազգային հանրության աչքերում փորձում է երևալ ժողովրդավար և մարդու իրավունքները հարգող պետություն, բայց գործնականում կոպտագույն խախտումներ են լինում, որոնք հանգեցնում են պատերազմական հանցագործությունների։ Համապատասխան վտանգներ տեսնելով՝ դատարանը ներգրավվել է գործընթացներին»,- նշեց Սահակյանը։ 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պատերազմի սկզբի օրերին տարածված տեսանյութերին, որտեղ հայ ռազմագերիներն ու գերիները ստորացվում կամ սպանվում էին, իսկ այժմ տարածվող տեսանյութերում նրանք ավելի հանգիստ իրավիճակում են ներկայացվում, ապա Սահակյանը սա պայմանավորում է ՄԻԵԴ-ում ընթացող գործընթացներով․ «ՄԻԵԴ-ին ներկայացվում են ապացույցներ և դրանց տրվում են ողջամիտ մեկնաբանություններ, ի հայտ են գալիս մտադրությունները, նկարագրվում են իրավունքների խախտումները, հետևաբար Ադրբեջանը վիճակը ավելի չբարդացնելու համար փորձում է ներկայումս գեներացնել այնպիսի ապացույցներ, որոնք լինեն հօգուտ իրենց և հնարավորություն կտան ավելի ճիշտ կազմակերպել իրենց պաշտպանությունը միջազգային դատական ատյաններում։ Մենք  հիմա բեմականացված կադրերի ականատեսն ենք, որի միջոցով Ադրբեջանը նպատակային ստեղծում է ապացույցներ, որպեսզի դրանք օգտագործի միջազգային իրավական գործընթացներում»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
Ամենադիտված