Ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Սպորտ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը չդարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2:3 հաշվով պարտվեց վրացի ըմբիշին: Կարապետ Չալյանը Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2016 և 2020 թվականների առաջնությունների բրոնզե մեդալակիր է: Նա Հայաստանը կներկայացնի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել Ռուդիկ Մկրտչյանը և Սլավիկ Գալստյանը, իսկ Մալխաս Ամոյանը` արծաթե մեդալակիր: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր հետևյալ կազմով` Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Վարուժան Գրիգորյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ)։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից