Գերմանիայում բուժքույրը կորոնավիրուսի պատվաստանյութը փոխարինել է ֆիզլուծույթով
Համաշխարհային ՄամուլԳերմանիայում պատվաստումների կենտրոնի աշխատակիցներից մեկը Pfizer-ի և BioNTech-ի կողմից արտադրված պատվաստանյութը փոխարինել է սովորական աղի լուծույթով՝ ֆիզլուծույթով, և դրանով ներարկվել է վեց մարդ: Այս մասին լրագրողներին հայտնել են Ստորին Սաքսոնիայի առողջապահության վարչությունից: Դեպքը տեղի է ունեցել Ֆրիսլենդի շրջանում: Նախնական տվյալների համաձայն՝ գերմանացի Կարմիր խաչի ընկերության աշխատակից բուժքույրը պատահաբար վայր է գցել և կոտրել պատվաստանյութով սրվակը, և լուծույթը լցրել ներարկիչների մեջ՝ կատարվածը թաքցնելու հույսով: Միևնույն ժամանակ, նա հիվանդներ չի ներարկել, այլ միայն պատրաստել է դեղը: Դրանից երեք օր անց միայն նա ինքն է տեղեկացրել իր գործընկերոջը: Տեղի իշխանությունները նշել են, որ պատվաստված վեց անձանց առողջության համար սպառնալիք չկա: