Մարուքյանը՝ վարչապետի պարտականությունները կատարելու Փաշինյանի հնարավորության մասին
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ վարչապետի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատարի հարցի առնչությամբ պրակտիկան ձևավորվել է դեռ 3 տարի առաջ, և այսօր դրանից բողոքում են նրանք, ովքեր 3 տարի առաջ չեն բողոքարկել: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ԵԽԽՎ պատվիրակության անդամների ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ԼՀԿ-ն ինչ է կարծում հնչող տեսակետների մասին, թե հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել որպես վարչապետի պաշտոնակատար:
«Պրակտիկա կա ձևավորված: 2018-ին խորհրդարանը արձակելու գործընթացը եղել է հենց այսպես: Վարչապետը տվել է հրաժարական, երկու անգամ չի ընտրվել, ու խորհրդարանն արձակվել է, ժամանակավոր պաշտոնակատարը եղել է գործող վարչապետը: Այսինքն՝ ձևավորվել է որոշակի պրակտիկա, և օրենքն այդ ձևով է մեկնաբանվել այն ժամանակ: Եվ ես չեմ հիշում, որ ընտրություններին մասնակցած որևէ ուժ վիճարկեր այդ պրակտիկան: Ըստ այդ պրակտիկայի՝ նույն բանը հիմա է արվում: Դա այն օրակարգը չէ, որ դրանով զբաղվենք»,-ասաց Մարուքյանը:
ԼՀԿ-ի համար, ըստ էության, ոչինչ չի փոխվի, եթե ժպ լինի Նիկոլ Փաշինյանը կամ Տիգրան Ավինյանը: «Պրակտիկան եղել է այդ ձևով: Հիմա այդ պրակտիկան 3 տարի առաջ չվիճարկած մարդիկ այսօր այդ պրակտիկան ուզում են վիճարկեն: Թող վիճարկեն»,-ասաց Մարուքյանը:
ԼՀԿ ղեկավարը նկատեց, որ այդ օրենք գրողներն այսօր բողոքում են, որ իրենք գրել են օրենքներ, որոնցով այսօրվա իշխանությունն ինչ ուզում, անում է: «Այդ օրենքներն իրենք գրել էին, որ իրենք ինչ ուզեին, անեին: Թող իրենք իրենց օրենքները տանեն, ՍԴ-ում վիճարկեն: Այս իշխանությունն էլ այդ օրենքները չփոխեց 3 տարի: Դրա համար էլ ասում ենք, որ երկուսն էլ պետք է հեռանան»,-հավելեց նա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից