«Սիրելի քույրիկ». ինչ հրապարակում էր արել Նորայր Նիկոյանը քույրիկի հետ Մենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Արեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ) Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ) Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց.Էրդողանը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում (տեսանյութ) Այս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին 

Նիկոտինը՝ սիգարետից հրաժարվելու գլխավոր միջոց

Այլ

«Cochrane» միջազգային գիտական ասոցիացիայի հետազոտողները հրապարակել են մի վերլուծություն, որում ներկայացվում են նիկոտինի օգտագործման այլընտրանքային միջոցները՝ 6 և ավել ամսով ծխելուց հրաժարվելու համատեքստում։ Հետազոտության մեջ ուսումնասիրված են «անցում կատարելու» այնպիսի միջոցներ, ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետները, ծխախոտի տաքացման համակարգերը, նիկոտինային մաստակները և դեղամիջոցները։

Վերլուծությունն ընդգրկում է 50 հետազոտություն, որոնց մասնակիցների ընդհանուր թիվը 12,430 է։ Հետազոտությունների մեծամասնության մեջ նշվում է, որ նիկոտին պարունակող էլեկտրոնային սարքեր օգտագործողները առավել հաճախ են հրաժարվում ծխելուց քան այն անձիք, ովքեր նիկոտինին փոխարինող դեղամիջոցներով բուժման կուրս են անցնում։ Մասնագետները սա կապում են այն փաստի հետ, որ նիկոտինային մաստակի կամ սփրեյի օգտագործման դեպքում խախտվում է ծխողների համար սովորական դարձած գործողության կատարման կարգը։ Համեմատական վերլուծության մեջ դիտարկվել է նաև ծխելուց՝ առանց որևէ օժանդակ միջոցի կիրառման կամ միայն հոգեբանական աջակցությամբ ուղեկցվող հրաժարվելու գործընթացը։

Նիկոտին պարունակող էլեկտրոնային սարքերի օգտագործումը 100 դեպքից 10-ի համար արդյունավետ է ծխելուց հրաժարվելու համատեքստում, իսկ նիկոտինի փոխարինմամբ բուժումը՝ 100 դեպքից 6-ի համար, ինչպես նշված է Cochrane-ի վերլուծության մեջ։ Օժանդակ միջոցներ չկիրառելու դեպքում 100 ծխողից 4-ին է հաջողվել հրաժարվել ծխելուց։

Հեղինակների հաջորդ եզրակացությունը հետևյալն է․ նիկոտին պարունակող էլեկտրոնային սարքերը ավելի հավանական են դարձնում օգտագործողի կողմից ծխելուց հրաժարվելը, քան նիկոտին չպարունակող սարքերը։ Ուսումնասիրվել են նաև նիկոտինի սպառման տարբեր միջոցներ օգտագոծող անձանց կլինիկական տվյալները, այդ թվում՝ զարկերակային ճնշումը, սրտամկանի կրճատումների հաճախականությունը, արյան թթվածնային տարողությունը, թոքերի աշխատանքը, քաղցկեղածին տարրերի մակարդակը և այլն։

Ուսումնասիրությունների արդյունքում նիկոտին պարունակող էլեկտրոնային սիգարետների և ծխախոտի տաքացման համակարգերի ակնհայտ վնասակար ազդեցությունն ապացուցող փաստեր չեն արձանագրվել, ընդ որում՝ հետազոտություններին իրականացվել են առավելագույնը երկու տարվա կտրվածքով։ Ծխելով պայմանավորված անցանկալի հետևանքների շարքում դիտարկվել են կոկորդի և բերանի խոռոչի գրգռվածությունը, գլխացավը, հազը և վատ ինքնազգացողությունը։ Նիկոտին պարունակող էլեկտրոնային սիգարետների և ծխախոտի տաքացման համակարգերի երկարատև օգտագործման դեպքում նման բացասական հետևանքները նվազում են։

Ըստ Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի՝ նիկոտինի օգտագործման անծուխ այլընտրանքները պակաս վնասակար են՝ սովորական սիգարետի համեմատությամբ, սակայն, վնասի նվազեցման համար անհրաժեշտ է խուսափել դրանց զուգահեռ սովորական սիգարետ ծխելուց։

Նշենք, որ «Cochrane»-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է գիտնականներին ողջ աշխարհից։ Կազմակերպության նպատակն է գիտական վերլուծությունները և ապացույցները դարձնել առողջապահության ոլորտում որոշումների կայացման գործընթացի հիմքը։ Կազմակերպությունը զբաղվում է տարբեր բժշկական միջամտությունների արդյունավետության համակարգային վերլուծություններով։ Այս վերլուծությունները հնարավորություն են տալիս ընդհանրացնել տարբեր կլիլնիկական փորձարկումների վերաբեյալ տեղեկատվությունը՝ ստանալով վստահելիության բարձր մակարդակ ունեցող արդյունքներ։ Յուրաքանչյուր համակարգային վերլուծության իրականացումը տևում է 6 ամսից միչև 2 տարի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Սիրելի քույրիկ». ինչ հրապարակում էր արել Նորայր Նիկոյանը քույրիկի հետՄենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Եվրոպայում աննախադեպ շոգը նոր մարտահրավերներ է ստեղծումՍու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանըՄերկ կինը բարձրացել է ուրիշի մեքենայի վրա՝ արևայրուք ընդունելու համարՄԱԿ-ում քննարկվել է Մերձավոր Արևելքի անվտանգության իրավիճակըՍպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավորԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճելԱդրբեջանից Հայաստան բենզին և դիզելային վառելիք կուղարկվիԼիբանանում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ տեղահանվածՊԵԿ-ը և Եվրոպայի խորհուրդը պայմանավորվել են խորացնել հակակոռուպցիոն համագործակցությունըՃապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՍուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմՔեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինՄեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսքԱրեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)Զենդայան ֆիլմի պրեմիերային հայտնվել է մատչելի T-շապիկով՝ Spider-Man-ի պատկերովՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 200-իԶախարովա․ Մակրոնը անձամբ պատասխանատու է Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների ճգնաժամի համարԻրաքը սպառնում է դուրս գալ ՕՊԵԿ-ից՝ նավթի արդյունահանման քվոտայի շուրջ տարաձայնությունների պատճառովԼույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ)Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Կակաոյի գները հասել են վերջին ամսների ռեկորդային մակարդակիԳիտնականները արտիճուկի մեջ հայտնաբերել են քաղցկեղի դեմ պայքարի խոստումնալից հատկություններՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրիցՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետՄիքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց.Էրդողանը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում (տեսանյութ)ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում էՊորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցներըԱյս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴԲուժաշխատողի տանը հայտնաբերվել են գերեզմաններից վերցված մարդկային աճյուններԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՌուբիոն բացահայտել է՝ ինչ է տեղի ունեցել Պուտին-Թրամփ հանդիպմանը ԱլյասկայումԵվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Երևանի ներկայացուցիչները Լոնդոնում մասնակցել են կայուն քաղաքների զարգացման միջազգային հանդիպմանըԿայացել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըՄասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանց
Ամենադիտված