Մասնագետը նշել է, թե ինչպիսի լուսանկարներն են վտանգավոր ծանոթությունների կայքերում տեղադրելու համար
«Ռոսկաչեստվոյի» թվային արտադրանքների թեստավորման ավագ մասնագետ Սերգեյ Կուզմենկոն պատմել է, թե ինչպիսի լուսանկարներն են վտանգավոր ծանոթությունների համար նախատեսված կայքերում տեղադրելու համար: Այս մասին հայտնում է «Прайм» գործակալությունը:
Փորձագետի կարծիքով` նկարները պետք է չեզոք լինեն: Ավելի լավ է, եթե դրանց միջոցով հնարավոր չլինի որոշել անձի հասցեն և այն վայրը, ուր նա հաճախ է այցելում: Բացի դա, չարժե լուսանկարներ հրապարակել թանկարժեք իրերի և մեքենաների հետ, քանի որ այդ կերպ կարող եք գրավել խարդախների ուշադրությունը: Եվ որպեսզի թույլ չտաք, որ ձեզ շանտաժի ենթարկեն, մի ուղարկեք անկեղծ լուսանկարներ որևէ մեկին:
«Նաև խորհուրդ է տրվում չօգտագործել նույն լուսանկարը, ինչ սոցիալական ցանցերում: Ավելին, ձեր իրական անունով գրանցած սոցիալական ցանցերի միջոցով ծրագրեր մուտք գործելն այնքան էլ անվտանգ չէ, հատկապես եթե սոցիալական ցանցերում ունեք գեոթեգեր, որոնց միջոցով կարող են ձեզ հետևել», - ասել է Սերգեյ Կուզմենկոն:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան