Հրդեհ Օշականում. հայտնաբերվել է քաղաքացու այրված դի
Արտակարգ Պատահար
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 28-ին, ժամը 07:47-ին ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում այրվում է տուն։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։32-ին։ Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են քաղաքացու այրված դի։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից