«Մենք պահանջում ենք ռուսների դուրսբերում Ղարաբաղից». բողոքի ակցիա` Բաքվում ՌԴ դեսպանատան դիմաց (տեսանյութ)
ԱդրբեջանԲաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել:
«Մենք պահանջում ենք ռուսների դուրսբերում Ղարաբաղից, նրանք խաղաղապահ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները», - այս մասին հայտարել է ակցիայի մասնակիցներից մեկը:
«Եթե ռուս զինվորականները «Իսկանդեր» հրթիռներ են արձակել Շուշիի ուղղությամբ, ապա ինչպե՞ս կարող են այդ զինվորականները համարվել խաղաղապահներ: Թող հեռանան»,-ասել է մեկ այլ մասնակից:
Ոստիկանությունը մասնակիցների ձեռքից վերցրել է բոլոր պաստառները և նրանց հետ է տարել շենքից: