Մենք պետք է հնարավորինս արագ վերջ տանք քաոսին, որում մեզ պահում էր հեռացող խորհրդարանը․ Մոլդովայի նախագահը հայտարարել է խորհրդարանը ցրելու մասին
Համաշխարհային ՄամուլՄոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրամանագիր է ստորագրել խորհրդարանը ցրելու մասին: Аրտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 11-ին: Ըստ նրա՝ այս որոշումը թույլ կտա քաղաքացիներին ընտրել օրենսդիր մարմնի նոր կազմ, որը կծառայի ժողովրդի և երկրի շահերին: Ինչպես համոզված է Սանդուն, նրա հայրենակիցները ճիշտ ուղով կընթանան զարգացած և ժողովրդավարական պետություն ստեղծելու համար, որտեղ մարդիկ կապրեն խաղաղության և բարեկեցության մեջ:
«Մենք պետք է հնարավորինս արագ վերջ տանք քաոսին, որում մեզ պահում էր հեռացող խորհրդարանը, ընտրություններից հետո մենք նշանակելու ենք պատասխանատու կառավարություն, որը կաջակցի կայուն խորհրդարանական մեծամասնությանը», - ճեպազրույցում ասել է պետության ղեկավարը: