«Եվ վերջապես մենք գնում ենք». Մոնիկա Գրիգորյանը մեկնել է ԱՄՆ` մասնակցելու «Միսս տիեզերք» մրցույթին
Այլ«Միսս տիեզերք 2020»-ի հայաստանյան ներկայացուցիչ, «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից և նշել, որ մեկնում է ԱՄՆ` մասնակցելու Ֆլորիդայում 2021 թվականի մայիսի 16-ին կայանալիք «Միսս տիեզերք» մրցույթին:
«Եվ վերջապես մենք գնում ենք: Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել ձեզ, որ միշտ ինձ հետ եք: Դա իսկական արտոնություն է, որն ինձ վստահություն է տալիս նպատակներիս հասնելու համար»,- հրապարակմանը կից գրել է Մոնիկան: