Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 200 հազար մարդ, միայն անցած օրում 3 գազար 600 մարդ է մահացել: Ընդհանուր հաշվով Հնդկաստանում ախտահարվել է 18 միլիոն մարդ:
Համացանցում է հայտնվել սարսափելի կադրեր` Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի Կիլոի ավանի 50-ամյա բնակչուհու մասնակցությամբ: Կինը մահացել է կորոնավիրուսից և նրան ստիպված են եղել դիակիզարան տեղափոխել որդին ու փեսան, քանի որ վերջիններս այդպես էլ չեն կարողացել շտապօգնություն կանչել:
Կադրերում երեւում է, թե ինչպես է COVID-19-ի զոհի դիակը գտնվում մոտոցիկլետի վրա` տղաների մեջտեղում: Եվ ճանապարհը շարունակելուց առաջ նրանք ստիպված են ոստիկանին բացատրել սարսափելի իրավիճակը, գրում է Mirror-ը:
Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել էր, որ երկիրը ցնցվել է «կորոնավիրուսային փոթորկի» պատճառով: Երկրի հիվանդանոցները չեն հասցնում սպասարկել բոլոր ախտահարվածներին, քանի որ նրանց թիվը ժամ առ ժամ ավելանում է:
Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 200 հազար մարդ, միայն անցած օրում 3 գազար 600 մարդ է մահացել: Ընդհանուր հաշվով Հնդկաստանում ախտահարվել է 18 միլիոն մարդ: