Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին «Սիրելի քույրիկ». ինչ հրապարակում էր արել Նորայր Նիկոյանը քույրիկի հետ Մենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Արեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ) Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ) 

«Հապաղելու տեղ ու ժամանակ այլևս չունենք». «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը չափազանց կարևոր է, դրանք անպայման պետք է տեղի ունենան, որովհետև միայն դրանց միջոցով է հնարավոր երկրում հասնել իշխանափոխության: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը: Նրա խոսքով, թափանցիկ ընտրությունների անցկացումը պետք է լինի օրվա հրամայական, քանի որ յուրաքանչյուր կեղծման փորձ իշխանությունների կողմից բերելու է ապակայունացման, ինչի արդյունքում տուժելու է ոչ միայն երկիրը, այլ, նախևառաջ, հենց իշխանությունները. «Այս իշխանություններն անցած երեք տարիների ընթացքում, մեղմ ասած, ձախողել են, ուստի ընտրությունների միջոցով պետք է ձևավորվի նոր իշխանություն»,- ասաց նա: Գործիչը նշեց, որ շատ քիչ ժամանակ ունենք երկիրն այս աղետալի իրավիճակից դուրս բերելու համար, և արտահերթ ընտրությունները, թերևս, վերջին հնարավորություն ու հույսն են, որ հնարավոր է դուրս գալ այս ամենից խաղաղ ու կայուն: Բայց կարևոր է, որպեսզի մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերը հստակ տեսլական ներկայացնեն, թե ինչպես են տեսնում Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու ճանապարհը. «Սա կարևոր է, քանի որ մենք տեսնում ենք, որ իշխանությունները, ցավոք, շարունակում են պոպուլիստական հայտարարություններ անել ու պոպուլիզմով զբաղվել: Բոլորս էլ հասկանում ենք, որ շատ բարդ իրավիճակում ենք հայտնվել և ինչ մեծ ռիսկեր կան տարածաշրջանում՝ նոր պատերազմի ռիսկը մեծ է: Անկայունությունը մեր երկրում ընդհանրապես պետք չէ, մարտահրավերները շատ շատ են, թշնամին էլ ձեռքերը ծալած նստած չէ: Առաջին իսկ օրվանից մենք կողմ ենք եղել արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին, քանի որ հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ հեռացող չէ, բայց իշխանափոխությունը հրամայական է»,- ընդգծեց նա:

Ըստ այդմ, Ղուկասյանը հորդորեց քաղաքացիներին ընտրել այն ուժին, որն ընտրությունների ընացքում կներկայացնի հստակ տեսլական ու ծրագիր, քանի որ «հապաղելու տեղ ու ժամանակ այլևս չունենք»: Ղուկասյանը նշեց, որ կուսակցությունն ունի տեղեկություն, որ որոշ արտաքին ուժեր նպատակ են դրել Հայաստանում իրավիճակը էլ ավելի ապակայունացնել, այդ թվում և հետընտրական գործընացների միջոցով. «Ամենայն հավանականությամբ փորձելու են հակառուսական տրամադրություններ գրգռել: Վերջին շրջանում մենք տեսանք նման մի շարք փորձեր, օրինակ ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության քվեարկության շուրջ շահարկումները: Հակառուսական տրամադրություններ տարածելու գործում մեծ դերակատարում ունեն նաև օտարերկրյա դեսպանությունները: Մինչդեռ մենք շատ լավ հիշում ենք, որ Արցախում վերջին պատերազմի ժամանակ միջազգային կառույցները որևէ ձայն չհանեցին ու ոչինչ չձեռնարկեցին հայ ազգն այդ արհավիրքից փրկելու համար: Ո՞ւր էին նրանք, երբ Ադրբեջանը ֆոսֆորի ու արգելված քիմիական այլ զենք էր կիրառում Արցախի դեմ, ո՞ւր էին նրանք, երբ ադրբեջանցի զինծառայողները դաժան ռազմական հանցագործություններ էին իրականացնում հայերի նկատմամբ: Իսկ հիմա, երբ Ռուսաստանը կարողացել է կանգնեցնել պատերազմը և ընթանում է ոչ պակաս գործընթաց նրա մասնակցությամբ, միջազգային կառույցները, արի ու տես, ցանկանում են հարցը բերել մարդու իրավունքների պաշտպանության դաշտ: Սա ուղղակի զավեշտ է»,-ընդգծեց բանախոսը: Ըստ այդմ, շեշտեց նա, հակառուսական տրամադրությունները Հայաստանում այսօր գեներացնելը նշանակում է հակահայկական գործընթաց վարել, որը վնասում է, նախևառաջ, մեր գերիներին, որոնք դեռ գտնվում են Ադրբեջանում, իսկ այս իշխանությունները որևէ կերպ չեն կարողանում այդ հարցին լուծում տալ:

Արման Ղուկասյանն անդրադարձավ նաև արտահերթ ընտրություններին ՀԱՍԱԿ-ի մասնակցությանը՝ նշելով, որ որոշում կա մասնակցելու մասով, բայց ձևաչափի մասին կհայտարարվի, երբ ընտրությունների օրը հստակ կնշանակվեն. «Մենք կհայտարարենք, թե ինչ ձևաչափով ենք մասնակցելու: Այս պահին դեռ կոռեկտ չեմ համարում խոսել մի գործընթացի մասին, որը, հնարավոր է, տեղի էլ չունենա: Կարող եմ ասել միայն, որ մեր քաղաքական ուժը հստակ լուծումներ է առաջարկելու. դա է մեր տրամաբանությունը»,- հավելեց նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթըԱվտովթար Կապանում. վիրավորներ կանԳերմանիան նախատեսում է ավելացնել պաշտպանական ծախսերըՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Հորմուզի նեղուցով նավթատար նավերի երթևեկությունը շարունակվում էՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին «Սիրելի քույրիկ». ինչ հրապարակում էր արել Նորայր Նիկոյանը քույրիկի հետՄենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Եվրոպայում աննախադեպ շոգը նոր մարտահրավերներ է ստեղծումՍու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանըՄերկ կինը բարձրացել է ուրիշի մեքենայի վրա՝ արևայրուք ընդունելու համարՄԱԿ-ում քննարկվել է Մերձավոր Արևելքի անվտանգության իրավիճակըՍպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավորԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճելԱդրբեջանից Հայաստան բենզին և դիզելային վառելիք կուղարկվիԼիբանանում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ տեղահանվածՊԵԿ-ը և Եվրոպայի խորհուրդը պայմանավորվել են խորացնել հակակոռուպցիոն համագործակցությունըՃապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՍուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմՔեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինՄեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսքԱրեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)Զենդայան ֆիլմի պրեմիերային հայտնվել է մատչելի T-շապիկով՝ Spider-Man-ի պատկերովՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 200-իԶախարովա․ Մակրոնը անձամբ պատասխանատու է Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների ճգնաժամի համարԻրաքը սպառնում է դուրս գալ ՕՊԵԿ-ից՝ նավթի արդյունահանման քվոտայի շուրջ տարաձայնությունների պատճառովԼույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ)Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Կակաոյի գները հասել են վերջին ամսների ռեկորդային մակարդակիԳիտնականները արտիճուկի մեջ հայտնաբերել են քաղցկեղի դեմ պայքարի խոստումնալից հատկություններՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրիցՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետՄիքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց.Էրդողանը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում (տեսանյութ)ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում էՊորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցներըԱյս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴԲուժաշխատողի տանը հայտնաբերվել են գերեզմաններից վերցված մարդկային աճյուններԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Ամենադիտված