Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ հայրը մտադիր է դառնալ Կալիֆոռնիայի նահանգապետ
Ժամանց
Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ հայրը՝ Քեյթլին Ջենները, որը մինչ սեռը փոխելը հայտնի էր՝ որպես Բրյուս Ջեններ, մտադիր է ղեկավարել Կալիֆոռնիայի նահանգը: Այդ մասին հայտնում է CBS-ը: 71-ամյա Ջենները որոշել է առաջադրվել Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում։ «Վերջին տասնամյակի ընթացքում մենք ականատես եղանք «Ոսկե պետության» փառքին, որը գնալով՝ նվազում է։ Ես ճանաչված հաղթող եմ և միակ մարդը, ով կարող է վերջ դնել Գեվին Նյուսոմի՝ Կալիֆոռնիայի ներկայիս նահանգապետի ձախողված գործելաոճին»,֊ ասել է Ջենները: Ըստ պորտալի՝ արտահերթ ընտրություններ նախաձեռնելու համար անհրաժեշտ է տեղի բնակիչների շուրջ 1,5 միլիոն ստորագրություն: Գործող նահանգապետի պաշտոնանկության կողմնակիցները մարտին կարողացան հավաքել ավելի քան 2,1 միլիոն ձայն:
2020 թվականի հուլիսին Քեյթլին Ջենները մտադիր էր փոխնախագահ դառնալ ԱՄՆ նախագահի գրանցված թեկնածու Քանյե Ուեսթի ընտրվելու դեպքում։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե արդյո՞ք ռեփերը կողմ էր իր թեկնածությանը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան