Թուրքիայում վրդովված են կարանտինում ալկոհոլի արգելքի համար
Համաշխարհային ՄամուլԹուրքիայում սկել է գործել ամբողջական լոքդաունը։ Դպրոցները և խանութները փակ են: Բնակիչները պետք է հիմնավոր պատճառ ունենան՝ լքելու իրենց տները և ունենան ճանապարհորդելու հատուկ թույլտվություն: Ակնկալվում է, որ սահմանափակումները կվերացվեն մայիսի 17-ին՝ Կուրբան Բայրամից հետո։ Բնակչությունը, թեև, սատարում է խիստ միջոցառումների ձեռնարկմանը, բայց ոմանք տարակուսանք են հայտնել, թե ինչու է արգելվում ալկոհոլային խմիչքների վաճառքը: Խորհրդարանում ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն ասել է, որ եվրոպական որոշ երկրներ նույնպես արգելել են ալկոհոլը՝ սահմանափակելու համար COVID-19- ի տարածումը, բայց չի նշել, թե որոնք են դրանք: Նա ասել է, որ կան բազմաթիվ եվրոպական երկրների օրինակներ, ինչպես Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, և իրենք իրենց գործողությունները համապատասխանեցնում են վերը նշված երկրների օրինակին», - ասել է Սոյլուն: