Լուիզա Ներսիսյանը հիացրել է երկրպագուներին իր շքեղ կերպարով (լուսանկարներ)
ԱյլԴերասանուհի Լուիզա Ներսիսյանն Ինստագրամի իր միկրոբլոգում կարճ հոլովակ է հրապարակել` ներկայացնելով իր շքեղ կերպարը:
Կադրերում «Women’s club» նախագծի աստղը կրում է ուսերը բաց, սև ժանյակներով վառ կարմիր զգեստ: Դերասանուհին իր կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարմամբ ու խոշոր ականջօղերով:
«Կյանքի բույրը, շնորհակալ եղիր»,- այսպես է Լուիզան մակագրել հրապարակումը, որը ստացել է ավելի քան 2 հազար հավանում:
«Սիրուն», «Անհավատալի», «Այս ոճում շատ նման եք Բրիջիտ Բարդոյին»,- հիացական մեկնաբանություններ են թողել օգտատերերը: