«Հրապարակ»․ Փաշինյանը որոշել է ՀԱԿ-ից պոկել որոշ հեղինակավոր անձանց և ընդգրկել իր ցուցակում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է ՀԱԿ-ից պոկել որոշ հեղինակավոր անձանց եւ ընդգրկել իշխանության ցուցակում։ Խոսք է գնում տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, բժիշկ Վահան Վարդապետյանի մասին, որն Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
Մեզ չհաջողվեց կապվել նրանց հետ, հեռախոսին չպատասխանեցին։ Ասում են՝ իշխանական ցուցակում կընդգրկվի նաեւ Տեր-Պետրոսյանի երբեմնի մերձավոր գործարար Խաչատուր Սուքիասյանը։
Մինչ Տեր-Պետրոսյանի վերջին քննադատությունները, Փաշինյանը փորձել է ՀԱԿ-ին համոզել, որ դաշինք կազմեն Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի հետ եւ զբաղեցնեն երրորդ ուժի դաշտը, սակայն մերժում է ստացել»: