Նշանակվել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ․ Նարեկ Մկրտչյան
Քաղաքական
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ: Վերջինս այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ:
Հանձնառել եմ միանալ նախարարության աշխատանքներին՝ ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքներ տանելու պատրաստակամությամբ։
Հետպատերազմյան շրջանը նոր մարտահրավերներ և առաջնահերթություններ է սահմանել նաև նախարարության համար․ սոցիալական պաշտպանության ոլորտն ունի բոլորիս հոգածության և նվիրական աշխատանքի կարիքը, ուստի անհրաժեշտ է շարունակել համատեղ ջանքերի ներդնումը՝ Հայաստանում և Արցախում սոցիալապես կայուն միջավայրի պահպանման ուղղությամբ։ Քաղաքացիների զբաղվածության ապահովումը, նրանց իրավունքների լիարժեք իրացումն առավել քան կարևոր են։
Պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ նախարարության ընթացիկ և նոր իրագործվող աշխատանքներում՝ գործունեությունս ծառայեցնելով ի նպաստ քաղաքացիների բարեկեցության»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից