Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին Սահմանադրության օրվա առթիվ
Այլ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կարևորելով Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացումն ու խորացումը՝ Հայաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ առավել սերտ փոխգործակցությամբ կհաջողվի հայ-լեհական հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:
Նախագահ Արմեն Սարգսյանն Անջեյ Դուդային մաղթել է քաջառողջություն, իսկ Լեհաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից