ԵՄ-ն հունիսին կարող է վերացնել ճանապարհորդության վերաբերյալ սահմանափակումները
Համաշխարհային ՄամուլԵվրահանձնաժողովի առաջարկությունները երրորդ երկրներից մուտքի սահմանափակումները մեղմելու վերաբերյալ պետք է համաձայնեցվեն մինչև մայիսի վերջ, որպեսզի դրանք ուժի մեջ մտնեն արդեն հունիսից, Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ աղբյուրը՝ շեշտելով, որ առաջարկությունները դեռ հայտնի չեն։ Դրանք րոշվելու է ԵՄ խորհրդի կողմից:
«Առաջարկություններն ուժի մեջ մտնելու ամսաթիվ չկա, դա պետք է որոշի ԵՄ խորհուրդը: Հավանական է, որ փաստաթուղթը կհամաձայնեցվի մինչև ամսվա վերջ և ուժի մեջ կմտնի հունիսի սկզբին»,֊հայտնում է աղբյուրը։
Երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովը ներկայացրել է երրորդ երկրներից ԵՄ մուտքի սահմանափակումները մեղմելու առաջարկը: Այն նախատեսում է ԵՄ մուտքի թույլտվություն յուրաքանչյուրի համար, ով պատվաստվել է ԵՄ կողմից հաստատված պատվաստանյութերով՝ ճանապարհորդությունից առնվազն երկու շաբաթ առաջ: