Հեմիլթոնը հաղթել է Բարսելոնայի Գրան Պրին
Սպորտ
Ֆորմուլա 1-ի «Մերսեդես»-ի բրիտանացի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը հաղթել է Իսպանիայի Գրան Պրիում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆորմուլա 1-ի «Մեծ մրցանակի» հերթական խաղարկությունը` Գրան Պրին անցկացվեց իսպանական Բարսելոնայում, որտեղ եզրագծին առաջինը հասավ «Մերսեդես»-ի ավտոարշավորդ, աշխարհի գործող չեմպիոն Լուիս Հեմիլթոնը: Երկորրդ մրցահարթակին կանգնեց «Ռեդ Բուլ»-ի վարորդ Մաքս Ֆերստապենը և եռյակը եզրափակեց «Մերսեդես»-ի երկրորդ պիլոտ Վալտերի Բոտասը: Լուիս Հեմիլթոնը 5-րդ անգամ անընդմեջ հաղթեց Բարսելոնայի Գրան Պրիում:
Գրան Պրիի հաջորդ փուլը կանցկացվի Մոնակոյում մայիսի 23-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան