Ադրբեջանը դիմել է Ֆրանսիային՝ պարտադրել Հայաստանին տրամադրել ականապատ դաշտերի քարտեզները
ԱդրբեջանԱդրբեջանը կոչ է արել Ֆրանսիային աջակցել Ադրբեջանի քաղաքացիների դեմ կատարված ռազմական հանցագործությունների, ինչպես նաև մարդկության դեմ կատարված հանցագործությունների մասին ճշմարտությունը վերականգնելուն, գրում է Report-ը։ Հայտարարության մեջ Ադրբեջանը նաև կոչ է արել Ֆրանսիային աջակցել Հայաստանին՝ հետաքննելու Առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում անհայտ կորած 4000 ադրբեջանցիների ճակատագիրը: Փաստաթղթում շոշափվում է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների ականապատման հարցը և շեշտվում է, որ դա խոչընդոտ է երկու երկրների միջև խաղաղության վերականգնմանը և ադրբեջանցի տեղահանվածների վերադարձին: Ֆրանսիական կողմին առաջարկվում է Հայաստանից պահանջել ականապատ դաշտերի քարտեզներ: Ադրբեջանը հույս է հայտնում, որ այս հարցում Ֆրանսիան ակտիվ մասնակցություն կունենա: