Հայկական լեռնաշխարհում տեղադրված թակարդ-տեսախցիկը արձանագրել է լուսանի ձայնը (տեսանյութ)
ՏեսանյութերՎայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը տեսանյութ է հրապարակել եւ գրել․
«Երբևէ լսե՞լ եք, թե լուսանն ինչ ձայներ է արձակում վայրի բնության մեջ․ նրա ձայնը «դայլայլի» չես նմանեցնի, բայց, միևնույն է, գեղեցիկ է։ Մինչ դուք քնած էիք՝ CWR անտառապահ Վարդան Գեղամյանի թակարդ տեսախցիկն առկայծող աչքերով այս լուսանին է ֆիքսել»։