Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
ԱդրբեջանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» գործարկվելու է: Այս մասին հաղորդում է «Interfax.az»-ը:
«Մեզ Նախիջեւանից բաժանող 40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը կբացվի»,- ասել է Ալիևը AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ այս միջանցքի բացումը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկն է:
«Փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբը շատ լուրջ քայլեր ձեռնարկեց այդ հարցում: Վստահորեն կարող եմ ասել, որ երկաթուղային միջանցքը կբացվի: Ադրբեջանը կկատարի իր բոլոր պարտավորությունները »,- ասել է նա:
Ալիեւը շեշտել է, որ «Ռուսական երկաթուղիները» Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են: «Ուստի մենք այս հարցը ավելի շատ քննարկում ենք ռուսական կողմի հետ», - ասել է նա:
Ալիևը շեշտել է, որ «Արևելյան Զանգեզուրն Ադրբեջանի պատմական տարածք հանդիսացող Արևմտյան Զանգեզուրի» հետ կապելը, հետագայում Նախիջևանը Օրդուբադի միջոցով Թուրքիայի հետ կապելը, կլինի «մեր պատմական հաջողություններից մեկը»:
«Ես չեմ կասկածում, որ այդպես էլ կլինի: Ադրբեջանն անում է մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի այս ծրագրի իրականացման հետ կապված խնդիրներ չառաջանան», - ասել է Ալիևը: