«Փաստ». Ինչն է ապշեցրել Փաշինյանի «ուսապարկ բռնողին»
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիկնազորից Ղազար Ղազարյանը մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է Արևել յան մաքսատան պետի տեղակալ: Հիշեցնենք, որ խոսքը այն անձի մասին է, որը միշտ Փաշինյանի կողքին էր՝ նրա ուսապարկով: Հենց այդ պատճառով էլ Ղազարյանը հանրությանն առավել հայտնի էր որպես Նիկոլ Փաշինյանի ուսապարկ բռնող:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նրա նշանակումը Արևել յան մաքսատան պետի տեղակալի պաշտոնում սկսվել է բավական հետաքրքիր միջադեպով: Ըստ համակարգի մեր աղբյուրների, Ղազարյանին ապշեցրել է, որ ինքը ծառայողական մեքենա չի ունենալու: «Էս ի՞նչ է, ինձ պադավատ չի հասնո՞ւմ»,- առաջին իսկ օրը զարմացած հարցրել է նա»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն