Բաքուն Երևանին է հանձնել Լեռնային Ղարաբաղում զոհված հայ զինծառայողների շուրջ 1600 աճյուն և վերադարձրել է բոլոր ռազմագերիներին․ Ալիև
ԱդրբեջանԱդրբեջանը Հայաստանին է հանձնել անցյալ տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զոհված շուրջ 1600 հայ զինծառայողների մարմինները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ առանձնազրույցի ընթացքում: «Ռազմական գործողությունների ավարտին մենք Հայաստանին հանձնեցինք բոլոր ռազմագերիներին, ովքեր պատերազմի հետևանքով մեզ մոտ էին: Ռազմական գործողությունների ավարտից հետո, այս 6 ամիսների ընթացքում, մենք, խաղաղապահների և հայկական կողմի ներկայացուցիչների հետ միասին, գտանք և հայկական կողմին հանձնեցինք զոհված հայ զինծառայողների շուրջ 1600 մարմին», - ասել է Ալիևը: Նա հայտարարել է, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմը Ադրբեջանին չի հանձնել անհայտ կորած ադրբեջանցի զինծառայողների շուրջ 4 հազար մարմինները։