Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները Ուղիղ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը (տեսանյութ) Axios. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում Իրանի հետ կապված թիրախներին Ամեն օր սուրճ խմո՞ւմ եք․ ահա ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմում Կատվի մա՞զն է մեղավոր․ գիտությունը հերքում է ամենատարածված միֆը Երկար ու առողջ մազերի գաղտնիքը․ այս պարզ կանոնները շատերն անտեսում են ԱՄՆ–Իրան հարաբերություններ. հրադադարից հետո նոր փուլ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ Հորմուզի նեղուցի շրջանում Ուկրաինա–Ռուսաստան հակամարտություն․ շարունակվող մարտեր և դիվանագիտական անորոշություն ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ այս տարածված կոսմետիկ միջոցի մասին Առանձին վայրերում սպասվում է կարկուտ 

Ժամանակն է, որպեսզի հասարակությունը զինվի դրական էներգիայով. Զաքարյան

Բլոգոսֆերա

Արտահերթ ընտրությունները՝ ցանկացած երկրում նշանակում են, որ առկա է քաղաքական իշխանության և կառավարման համակարգի ճգնաժամ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակից շուտ գնալ նոր իշխանության ձևավորմանը: Նոր իշխանությունը, կամ արտահերթ ընտրությունը, որպես կանոն տվյալ ժամանակահատվածի հակաճգնաժամային գործիքն է, որով սահմանադրական և օրինական ճանապարհով քաղաքացիներին հնարավորություն են տալիս դուրս գալ ստեղծված իրավիճակից: Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանը։ 

«Ցանկացած ընտրություն ունի իր նպատակը.
Հերթական ընտրությունները սովորաբար ընկալվում են որպես պետության կայուն զարգացման, հաջորդ իշխանության ձևավորման միջոցով հանրային ու պետական նշանակության խնդիրների լուծման միջոց: Հերթական ընտրությունները կայուն իրավիճակներում, քաղաքական դաշտի հերթական ընտրապայքարի, պետության ապագայի հաջորդ փուլի զարգացման ու առաջընթացի ծրագրային պայքար է:

ՀՀ բոլոր ընտրությունները՝ մինչև 2017թ. եղել են հերթական ընտրություններ՝ բացառությամբ 1998թ. նախագահական և 2018թ. խորհրդարանական ընտրությունները: 1995թ., 1996թ., 2003թ., 2007թ., 2008թ., 2012թ., 2013թ., 2017թ. համապետական ընտրություններում մեր քաղաքացիները կայուն զարգացման պայմաններում կայացրել են պետության ապագայի և զարգացման հաջորդ փուլի ընտրությունը:

Արտահերթ ընտրությունները՝ ցանկացած երկրում նշանակում են, որ առկա է քաղաքական իշխանության և կառավարման համակարգի ճգնաժամ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակից շուտ գնալ նոր իշխանության ձևավորմանը: Նոր իշխանությունը, կամ արտահերթ ընտրությունը, որպես կանոն տվյալ ժամանակահատվածի հակաճգնաժամային գործիքն է, որով սահմանադրական և օրինական ճանապարհով քաղաքացիներին հնարավորություն են տալիս դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Ե՛վ 1998թ. նախագահական ընտրություններում, և՛ 2018թ. խորհրդարանական ընտրություններում հեռացող Նախագահը, կամ իշխող մեծամասնությունը պարտված համարելով իր ծրագրերն ու առաջնահերթությունները՝ իրենց տեղը զիջել են այլ քաղաքական ուժերի: Այսինքն՝ ընտրության պատճառ հանդիսացած իշխանությունները համակերպվել իրենց պարտության (գուցե նաև ժամանակավոր) հետ, բայց լիարժեք իրավունք են ունեցել մնալու և շարունակելու իրենց քաղաքական պայքարը:
2021թ. ցավոք մենք պարտադրված ենք գնալու ՀՀ պատմության մեջ երրորդ արտահերթ ընտրությունների:

Այս իրավիճակը խիստ բացառիկ է, և համեմատելի չէ արտահերթ ընտրությունների նախորդ պատճառների հետ: Այս արտահերթ ընտրությունները գործող իշխանության հետ ոչ թե ծրագրային կամ գաղափարական հակասությունների արդյունքն է, այլ պետության հանդեպ սպառնալիքների և ազգային խոշորամասշտաբ ձախողումների հետևանք:

Կապիտուլյացված Նիկոլը և իր ձախողված ապազգային “կերպարները” գիտակցում են, որ վաղ թե ուշ պետք է հեռանան և հեռանալու համար ընտրել են այս ճանապարհը, որպեսզի իրենց անվտանգ հեռացման գործը դնեն հասարակության վրա: Իսկ եթե ընտրության արդյունքում մնան, ապա Արցախը թշնամուն հանձնելու, 5000-ից ավելի զոհերի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի սահմանամերձ շրջանները բզկտելու, պետական համակարգը ձախողելու, տնտեսությունն ու անվտանգությունը քայքայելու, ինչպես նաև միտումնավոր պարտված պատերազմի պատասխանատվության ամբողջ բեռը դնելու են ժողովրդի վրա: Սա է նիկոլիզմի հաշվարկը:

Բացի այդ, նիկոլիզմն ունի նաև իր գոյության պահպանման խնդիրը: Հույս ունեն, որ վարչական ռեսուրսների, կեղծիքների և ուժային բախումների միջոցով կարող են վերարտադրվել: Դա ինքնապահպանական բնազդն է, որը բացառել չի կարելի:
Կյանքը շարունակվում է և ապրել է պետք: Ապրել որպես Հայ, ապրել արժանապատիվ և անվտանգ կյանքով: Ապրել զարգանալու, ուժեղանալու և պետությունը վերականգնելու ճանապարհով: Ապրել համերաշխ ու միասնական: Ապրել հավատով ու հույսով: Սա արտահերթ գերնպատակներ են, որոնք միավորելու են ճգնաժամից դուրս գալու համար պայքարող բոլոր քաղաքական ուժերին:

Ժամանակն է, որպեսզի հասարակությունը զինվի դրական էներգիայով, ոգեղեն ու իրատեսական նպատակներով: Մենք պետք է կտրենք մեր կապը ստի, կեղծիքի, ատելության, միմյանց դեմ տարվող քարոզչության, անհանդուրժողականության հետ: Որպես ժողովուրդ՝ մենք պետք է կտրենք մեր կապը անցյալի և նիկոլիզմի հետ: Անցյալի ողբերգական երեք տարիները պետք է դաս լինի մեր բոլոր քաղաքացիների համար:

Աստված պահապան մեր ժողովրդին»,-գրել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք․ ՍԱՏՄ (տեսանյութ)Լատվիայի վարչապետ. Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցությունը նրա ռեսուրսներին հասանելիություն կբացի Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափՍԴ-ից պահանջվում է միայն մի բան, որ գործի համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության․ Աբովյան (տեսանյութ)ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Ուկրաինայի կողմից բելառուսական ավտոբուսի վրա հարձակումից հետո Մենք ակնկալում ենք, որ կիրակի օրը չպետք է լինի նիստ․ Օրբելյան (տեսանյութ)Մյուս ձայները համարել ոչ օրգանիկ դա նորմա՞լ է․ լրագրողը՝ փոխքաղաքապետին (տեսանյութ)ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերին հարվածներ հասցնելու մասին Ազատ խոսքը ՀՀ-ում երբևէ այսքան պաշտպանված չի եղել քան հիմա․ Ջուլհակյան (տեսանյութ)Ընդդիմությունը համատարած ընտրակաշառք է բաժանում․ Գալյան (տեսանյութ)ԱՄՆ-ն հաստատել է Իրանին հարված հասցնելըՀայաստանն ու Մոնղոլիան քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնություններըՀՀ ՆԳ նախարարը ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գելա ԳելաձեինՌոդրիգեսը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին երկրաշարժից հետո ցուցաբերած օգնության համարՈւղիղ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը (տեսանյութ)Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆումՆեթանյահուն Լիբանանի հետ կնքված համաձայնագիրը անվանել է «հարված Իրանին»Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրաAxios. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում Իրանի հետ կապված թիրախներինՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան ԱբրահամյանՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըՄհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են հայ-իրանական համագործակցության օրակարգըԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ստուգել է 2026 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներԸնտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ»Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ»Ամեն օր սուրճ խմո՞ւմ եք․ ահա ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմումԿատվի մա՞զն է մեղավոր․ գիտությունը հերքում է ամենատարածված միֆըԵրկար ու առողջ մազերի գաղտնիքը․ այս պարզ կանոնները շատերն անտեսում ենԱՄՆ–Իրան հարաբերություններ. հրադադարից հետո նոր փուլԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ Հորմուզի նեղուցի շրջանումՈւկրաինա–Ռուսաստան հակամարտություն․ շարունակվող մարտեր և դիվանագիտական անորոշությունԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվումԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ այս տարածված կոսմետիկ միջոցի մասինԵրեք նավ փորձել է առանց թույլտվության անցնել Հորմուզի նեղուցովԱռանձին վայրերում սպասվում է կարկուտ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը. ArmsportԷբոլա՝ վերադարձող մղձավանջ․ վիրուսը նորից տարածվում է ԱֆրիկայումԻրանը հուսահատորեն ցանկանում է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ․ Թրամփ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորմանՌազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Ամենադիտված