Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերու կարգավիճակով բոլոր հայերին․ Ադրբեջանի ԱԳՆ
ԱդրբեջանԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է, որ Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին, գրում է minval.az֊ը։ «Ներկայումս Ադրբեջանում ձերբակալված են հայ դիվերսանտներ, որոնք, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի շաբաթ անց, որը նախատեսում էր բոլոր ռազմական գործողությունների դադարեցում, ուղարկվել են Ադրբեջանի տարածք: Նոյեմբերի վերջին 10 օրվա ընթացքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզից ավելի քան 60 հոգանոց ջոկատ է ուղարկվել Ադրբեջանի տարածք: Ադրբեջանում այդ անձինք օրինական կալանքի տակ են՝ ինչպես միջազգային, այնպես էլ ներքին օրենսդրությանը համապատասխան։ Նրանք դատվում են Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան՝ սպանությունների, դիվերսիաների և այլ հանցագործությունների համար: 2021 թվականի մայիսի 4-ին մեր երկիրը կատարեց մարդասիրական քայլ՝ 3 կալանավորվածներին վերադարձրեց Հայաստան՝ առանց մեղադրանք ներկայացնելու»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է minval.az-ը: