Քո սահմանը չես պաշտպանում, դիմում ես ՀԱՊԿ-ին ու դա որպես հերոսություն մատուցում ժողովրդին. Քոչարյան
ՏեսանյութերՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆոյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել և կից նշվում է, որ նա հանդիպել է առողջապահության ոլորտի մասնագետների հետ։
Հանդիպման ժամանակ Քոչարյանն անդրադարձել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին։
«Այս ընթացքում մեր Զինված ուժերին պետք էր հնարավորություն տալ բավարար չափով պայմանագրային զինծառայողներ հավաքագրել և սահմանի բերանով, այդ բոլոր տեղերում բավարար խտությամբ դիրքավորվել: Այլ կերպ երկիր պահել ուղղակի հնարավոր չէ»,-ասել է Քոչարյանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու ՀՀ-ի որոշմանը՝ Քոչարյանն ասել է, որ հայկական կողմը ինչքան հետ գնա, Ադրբեջանը առաջ կգա, ուստի պետք էր ամրացնել դիքերը, և ոչ թե «աշխարհով մեկ գոռալ՝ թո՛ղ Ղազախստանը, Ղրղզստանը Ադրբեջանին հետ տան»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից