ՀԱՊԿ-ն նրա համար է, որ ճգնաժամը լուծվի առանց կրակի․ Փաշինյան
ՏեսանյութերՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ հարցին, թե ինչու է Հայաստանն առանց զինված դիմադրություն ցույց տալու դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:
«Բոլոր այն մարդիկ, որոնք գոնե մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ պայմանագրերից, նրանք կիմանան, որ ՀԱՊԿ-ն հենց նրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու: Դա կազմակերպություն չէ, որի շրջանակներում պետք է կրակել և մյուսներին հրավիրել կրակելու: Դա կազմակերպություն է, որի մեխանիզմները պետք է կիրառվեն էսկալացիա թույլ չտալու, էսկալացիան դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար: Հենց սա է ՀԱՊԿ-ի էությունը: Եթե ՀԱՊԿ շրջանակներում սկսում են կրակոցները, մեծ հավանականությամբ կարող է վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի, եթե չասենք որոշ սցենարի դեպքում ավելի լայնամասշտաբ պատերազմի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից