Այս պահի դրությամբ դիվանագիտական աշխատանքը համարում եմ արդյունավետ․ Փաշինյան
ՔաղաքականՀՀ տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների ներխուժումից հետո ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել ու արվում: Կառավարության նիստում նման գնահատական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Ադրբեջանի գործողությունների դատապարտման և ԶՈՒ դուրսբերման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
«Դրա կարևոր վկայություններից է նաև այն, որ այսօր կառավարության նիստում Արտաքին գործերի նախարարի տեղը թափուր է, որովհետև ԱԳՆ մեր գործընկերները հենց այս պահին օպերատիվ զբաղվում են այդ աշխատանքով: Պետք է արձանագրեմ, որ այս պահի դրությամբ դիվանագիտական աշխատանքը համարում եմ արդյունավետ: Ընդ որում, ոչ միայն ԱԳՆ-ի գործընկերներն են դիվանագիտական աշխատանք տանում այդ ուղղությամբ, այլև Պաշտպանության նախարարությունը, փոխվարչապետները»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ աշխատանքը համարում է հաջողված, որովհետև միջազգային գործընկերների և Հայաստանի դիրքորոշումները, ըստ էության, նույնական են. այն է՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից