Բաքվի և Երևանի միջև խաղաղության մասին պայմանագիր կնքելու անհրաժեշտություն կա․ Ալիև
ԱդրբեջանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության մասին պայմանագրի կարիք ունեն։ Նրա խոսքով՝ Բաքուն պատրաստ է երկկողմ համագործակցության Երևանի հետ:
«Ադրբեջանը բաց է համագործակցության համար, մեզ պետք է խաղաղության պայմանագիր, մենք բաց ենք ընդհանուր ապագա պլանավորելու համար, քանի որ մենք հարևաններ ենք», - ասել է Ալիևը «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով քննարկումների ժամանակ:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, ինչպես նաև սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի վրա: